00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնամաքրու՞մ, թե՞ կեղծ մաքրում. քաղաքական ուժերը` կառավարության փոփոխության մասին

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքական ուժերը հակադիր տեսակետներ ունեն կառավարության փոփոխության և նորանշանակ վարչապետի գործունեության վերաբերյալ: ՀՀԿ-ն պնդում է, որ հանրությունը կտեսնի իրական փոփոխություններ: ՀԱԿ-ի կարծիքով էլ խոստացվող փոփոխություններով ՀՀԿ-ն մաքրում է դեմքը` ընտրություններին ընդառաջ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ստորագրած համագործակցության հուշագրում պաշտոնների անուններ նշված չեն: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով ՀՅԴ անդամ նախարարների հնարավոր փոփոխության մասին հարցերին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք ունենք պայմանավորվածություն` քանակի հետ կապված, որ մեր երեք դաշնակցական գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, և մենք դա պահպանում ենք ու կպահպանենք»,- ասաց Բաղդասարյանը` չհստակեցնելով, թե որ նախարարը կառավարության ձևավորման ավարտին որտեղ կլինի:

© Sputnik / Asatur YesayantsՎահրամ Բաղդասարյան
Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Վահրամ Բաղդասարյան

 

Մեկնաբանելով Արծվիկ Մինասյանին բնապահպանության նախարար նշանակելու մասին լուրերը` Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Գնահատելով և ավելի առավելություն տալով Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում` հնարավոր է` նա տեղափոխվի այլ ոլորտ»:

Լրագրողներին նաև հետաքրքրում էր, թե ինչ արձագանք և ինչ իրավական հետևանք կարող է ունենալ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի` «պրիմիտիվ գողությունների» մասին հայտարարությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց չանձնավորել խնդիրը` հավելելով, որ խոսքը մթնոլորտի մասին է:

«Գողությունը եկել է մարդկության հետ, մարդկության հետ էլ կվերանա: Կարելի է տարբեր մեկնաբանություններ անել: Ինչը հայտնաբերվել է, դրանք ենթարկվել են պատասխանատվության, և բազմաթիվ քրեական գործերը, որոնք հարուցվել են, նմանատիպ երևույթների հիման վրա են հարուցվել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր, ՀՀԿ ներկայացուցիչը պատասխանեց, որ վարչապետը հայտարարել է, նա էլ կհայտնաբերի, իսկ հանրությունը դրա ականատեսը կդառնա:

Ընդդիմության համոզմամբ, սակայն, կառավարության փոփոխություններն ու նորանշանակ վարչապետի հայտարարությունները «նախընտրական մանևր» են: Այս որակումը տվեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում:

«18 տարի թալանել երկիրը, հետո զուտ ընտրական նպատակներով այդ թալանը մի քիչ պակասեցնել, ընտրություններ անցնեն և երկու անգամ ավելի ծանր սկսել թալանել երկիրը: Սա է այս իշխանությունների ծրագիրը»,- ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ, ՀՀԿ-ն ընտրություններից առաջ այսպիսով փորձում է «մաքրել դեմքն» ու հասարակության մոտ փոփոխության պատրանք ստեղծել:

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Զուրաբյան
Левон Зурабян - Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյան
Լրահոս
0