ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նախագահի հրամանագրով նոր նշանակումներ են տեղի ունեցել։
ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը, մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը, էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը, բնապահպանության նախարար` Արծվիկ Մինասյանը, արտակարգ իրավիճակների նախարար` Արմեն Երիցյանը, արդարադատության նախարար` Արփինե Հովհաննիսյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարար` Լևոն Մկրտչյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Հրաչյա Ռոստոմյանը:
Նախագահը մի քանի նախարարների նշանակել էր սեպտեմբերի 20-ի հրամանագրերով: Ըստ այդմ, Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում, Իգնատի Առաքելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը` տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում:
Նախագահի հրամանագրով Վարդան Արամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում: