00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորովածի փառատոնը, Հայաստանի 125 մետրանոց դրոշն ու Արամյանցի ծոռը

© Sputnik / Aram NersesyanФестиваль шашлыка в Ахтале
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորովածի ամենամյա փառատոնն այս տարի կրկին Ախթալայում էր հավաքել խորովածասերներին ու զբոսաշրջիկներին: Փառատոնի անցկացման տարիների ընթացքում բարելավվել է ոչ միայն տեղանքի ենթակառուցվածքը, այլև փոխվել մարդկանց վերաբերմունքը սեփական ավանդույթների ու ներկայացվող արտադրանքի նկատմամբ:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հիմնական մայրուղու շինարարական աշխատանքների պատճառով Երևանից Ախթալա տանող ճանապարհն ավելի քան երեք ժամ տևեց: Մի քանի հարյուր մետրից կարելի էր հասկանալ, թե փառատոնը որ սարալանջին է անցկացվում: Անգամ անձրևն ու ցուրտը չէին կարողանում խամրեցնել մանղալի վրա պատրաստված խորովածի բույրը:

Ամրոցի բակում տեղադրված տաղավարներում մարդիկ գործի էին անցել. մեկը միս էր շարում շամփուրների վրա, մուսը՝ բանջարեղեն մաքրում: Բոլորը պատրաստվում էին մրցույթին, իսկ այդ ընթացքում ավելանում էր զբոսաշրջիկների, քաղաքի բնակիչների ու հյուրերի թիվը:

Շամփուրի վրա գեղեցիկ շարված հավի, խոզի և ոչխարի մսերը մրցում էին սնկի ու բանջարեղենի խորովածի չափաբաժինների հետ:

© Sputnik / Aram NersesyanԽորովածի փառատոն
Фестиваль шашлыка в Ахтале  - Sputnik Արմենիա
Խորովածի փառատոն

 

«Այս տարի ավելացել է ոչ միայն հյուրերի, այլև փառատոնի մասնակիցների թիվը: Շուրջ 35 ռեստորանի ներկայացուցիչ ու մասնավոր անձ կա այստեղ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով` խորովածի փառատոնը, որն արդեն ութերորդ անգամ է կազմակերպվում, կարևոր է տարածաշրջանում, մասնավորապես Ախթալայում զբոսաշրջությունը զարգացնելու համար: Այն ոչ միայն ճանաչելի է դարձնում տեղանքը, այլև ծանոթացնում է տվյալ վայրի առանձնահատկություններին ու ավանդույթներին:

Խորովածի փառատոն - Sputnik Արմենիա
Խորովածի բույրը տարավ Ախթալա

Եվ իսկապես, փառատոնը իսկական տոն է ոչ միայն մասնակիցների, այլև տեղի բնակիչների համար:

«Ողջ տարվա ընթացքում մենք անհամբեր սպասում ենք այս իրադարձությանը: Մենք կարողանում ենք մեր սեփական արտադրանքը ներկայացնել տարբեր տեղերից ժամանած մարդկանց: Փառատոնի շնորհիվ անցյալ տարի ռեստորաններից մեկի հետ մսի մատակարարման պայմանագիր կնքեցի», — ասաց փառատոնին մասնակցող Աննա Ենգոյանը:

Խաչիկյանների ընտանիքը նույնպես որոշել էր մասնակցել փառատոնի մրցույթին ու ապացուցել, որ համեղ խորոված կարող են պատրաստել ոչ միայն ռեստորանների խոհարարները, այլև՝ շարքային քաղաքացիները:

«Ընկերներով ենք եկել այստեղ: Մեր մտերիմներից մեկը շատ համեղ ու ախորժալի խորոված է պատրաստում, և մենք հաղթանակի հույս ունենք», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սոնա Խաչատրյանը:

Նրա խոսքով` իրենց ներկայացրած խորովածի տեսականու մեջ և՛ բրոկոլիից ու չինական կաղամբից պատրաստած խորոված կար, և՛ սուլուգունի պանրով ու պղպեղով համեմված քյաբաբ:

© Sputnik / Aram NersesyanԽորովածի փառատոն
Фестиваль шашлыка в Ахтале  - Sputnik Արմենիա
Խորովածի փառատոն

Ախթալայի ամրոցի մոտ 80 տարեկան մի տատիկ նստել էր քարին ու հետևում էր, թե ինչպես են շամփուրները պտտվում կրակի վրա: Կիսով չափ հույն Մարիա Յորդամովան էր, որն ութ տարվա մեջ ոչ մի փառատոն բաց չի թողել:

«Սա միակ ուրախությունն է ինձ նման տարեց մարդու համար, որը ոչ մի տեղ չի գնում: Տարին մեկ անգամ այստեղ կարելի է անվճար համերգ լսել և այսքան մարդու տեսնել», — ասաց Մարիա տատիկը:

Պատմեց, որ երիտասարդները քիչ-քիչ լքում են քաղաքը, ուրիշ տեղերում են աշխատանք փնտրում, որովհետև քաղաքում շատ դժվար է աշխատանք գտնել:

Толма - Sputnik Արմենիա
Ամենահամեղ հայկական տոլմայի բաղադրատոմսը

Փառատոնի հյուրն էր նաև Ալեքսանդր Ջանոևը` հայ մեծ բարերար Միքայել Արամյանցի ծոռը: Նա եկել է Լոնդոնից, իսկ Ախթալայում է հայտնվել հայաստանյան շրջագայության շրջանակներում: Ջանոևը կարծում է, որ հայկական խորովածը ամենալավն է աշխարհում:

Քանի դեռ մենք զրուցում էինք Ջանոևի հետ փառատոնի ժյուրին հայտարարեց, որ փառատոնն ավարտվեց: Սակայն դա չխանգարեց, որ մարդիկ մինչև ուշ երեկո խարույկ վառեն ու խորոված պատրաստեն:

Ութերորդ փառատոնի նորամուծությունը Հայաստանի 125-մետրանոց դրոշն էր, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայաստանի անկախության 25-ամյակին:

Լրահոս
0