00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տատյանա Գևորգյանը` հայկական արմատների և Ցեղասպանության ժամանակ փրկված ընտանիքի մասին

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցТелеведущая Татьяна Геворкян
Телеведущая Татьяна Геворкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանաբնակ հայ հեռուստահաղորդավարուհի Տատյանա Գևորգյանն առաջին անգամ չէ Հայաստանում։ Այս անգամ ժամանել է «ՏԵՖԻ–համագործակցություն» վեցերորդ միջազգային հեռուստափառատոնին մասնակցելու նպատակով։

«Ռոսիա Կ» հեռուստաալիքի «Մշակույթի նորություններ» ծրագրի հաղորդավարուհի Տատյանա Գևորգյանը Sputnik Արմենիային է պատմել հայկական արմատների, Երևանի հանդեպ ունեցած սիրո, հայկական խոհանոցի և Ցեղասպանությունից փրկված ընտանիքի մասին։ Զրույցը վարել է Լաուրա Սարգսյանը։

– Պատմեք, խնդրում եմ, ձեր հայկական արմատների մասին։

— Հայրս հայ է։ Տատիկիս մայրը ծնվել է Արդվինում (Արևմտյան Հայաստան, ժամանակակից Թուրքիա)։ Ամբողջ ընտանիքով փախել են Հայոց ցեղասպանությունից։ Մեզ պատմում էին, որ իրենք մի քանի երեխա են եղել, և գետերով և անտառներով անցնելիս ծնողները կորցրել են տատիկիս մորը։ Նրան մի թուրք ընտանիք է ապաստան տվել։ Ավելի ուշ տատիկիս մորը վերադարձրել են ծնողներին։

Антониа Арслан - Sputnik Արմենիա
«Արտույտների ագարակը» վեպի հեղինակը` հայկական արմատների ու նոր գրքի մասին

- Հայկական խոհանոցի կերակուրներ պատրաստու՞մ եք ձեր ընտանիքի համար։

— Մեր ընտանիքում տատիկս էր հայկական կերակուրներ պատրաստում, և այդ ավանդույթը պահպանվել է։ Սիրում եմ քյուֆթա, տոլմա, բոլոր հայկական աղցանները` մեծ քանակությամբ կանաչեղենով, խորոված բանջարեղեն։ Ընդհանրապես կովկասյան խոհանոցն է ինձ դուր գալիս։

- Սիրելի վայր ունե՞ք Հայաստանում։

— Այս անգամ մենք շատ էինք աշխատում, և գրեթե ոչ մի տեղ չեմ գնացել, բացի հյուրանոցից։ Ամեն անգամ, երբ Երևան եմ գալիս, հաճույքով ճանապարհորդում եմ, սիրում եմ սարեր գնալ, հայկական եկեղեցիներն եմ սիրում։ Այնտեղ հիասքանչ մթնոլորտ է։ Շատ եմ սիրում զբոսնել քաղաքում, սիրում եմ գիշերային Երևանը` աշխույժ, ջերմ ու հյուրընկալ։

Առաջին այցիս ժամանակ հիշում եմ` սարեր գնացինք, եկեղեցիներից մեկում մի հոգևորականի հետ ծանոթացա։ Ցավոք, եկեղեցու անունը չեմ հիշում։ Նա ռուսերեն չէր խոսում, իսկ ես հայերեն չգիտեի։ Բայց մենք երկուսս էլ անգլերեն գիտեինք ու շատ երկար զրուցեցինք։ Խոսում էինք լուսանկարչության մասին, թե ինչպես է պետք ճիշտ նկարել, որ դիրքից, ինչով նկարել և այլն։ Շատ կրթված մարդ էր։ Դժկամությամբ հրաժեշտ տվեցի. նիրվանայի մեջ էի, հանգիստ վայր էր, մտա եկեղեցի և երկար նստեցի աստիճաններին։

Հայաստանում ընդհանրապես յուրահատուկ մարդիկ են ապրում, նրանք անծանոթին հարազատի պես են ընդունում։ Ամեն հյուրի այնպես են վերաբերվում, ասես իրենց բարեկամը լինի։ Այդ պատճառով էլ մարդիկ սիրում են գալ այստեղ։

- Ինչպե՞ս սկսվեց ձեր լրագրողական ուղին։

– Ինչ-որ ժամանակ ինձ թվում էր, որ լրագրության ոլորտում պատահաբար եմ հայտնվել։ Ռադիոյով հայտարարություն էի լսել ու որոշել էի փորձել ուժերս։ Տարիների ընթացքում հասկացա, որ լրագրության ոլորտում հայտնվեցի իմ անսահման հետաքրքրասիրության շնորհիվ։ Ինձ հետաքրքում է ամեն ինչ, նույնիսկ այն, ինչն իմ մասնագիտական ոլորտից ու հետաքրքրություններից դուրս է։ Ես փորձում եմ ցանկացած հարց խորությամբ ուսումնասիրել։ Ամուսինս երբեմն դիտողություն է անում (ծիծաղում է), որ ես անդադար «գուգլ» եմ մտնում, նույնիսկ այն ժամանակ, երբ կինո եմ նայում։ Եթե ֆիլմ եմ դիտում որևէ երևույթի մասին, անպայման պետք է մինչև վերջ հասկանամ դրա էությունը, ինչի մասին է, ինչ քաղաք է և այլն։ Փորձում եմ միշտ հասնել բուն էությանը բոլոր ոլորտներում, ոչ միայն լրագրության մեջ։ Այ այս հետաքրքրությունն է ինձ բերել լրագրության ոլորտ։

- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լրագրողներին։

Юри ван Гелдер - Sputnik Արմենիա
«Օղակների տիրակալը» հայկական արմատներ ունի

— Պետք է լրագրությամբ զբաղվես, եթե դա քո կոչումն է ու քեզ հետաքրքում է այդ ոլորտը։ Եթե ուզում ես այդ ոլորտում աշխատել զուտ այն բանի համար, որ քեզ հեռուստացույցով ցույց տան, ապա շատ ավելի լավ կլինի` մեկ այլ զբաղմունք գտնես։ Պետք է մարդկանց ճիշտը պատմելու ձգտում ունենաս ու եթե ինչ-որ հետաքրքրիր բան ես ասում, այնպես ասես, որ քեզ լսեն։

- Ի՞նչ կասեք ՏԵՖԻ 2016-ի մասին։

— Ինձ համար շատ կարևոր միջոցառում է, քանի որ մենք ոչ միայն միմյանց աշխատանքներն ենք նայում, ծանոթանում, շփվում, այլև մեր փորձն ենք փոխանցում իրար։ Երբ վերադառնանք ու անցնենք աշխատանքի, կկարողանանք կիրառել այն նոր գաղափարները, որոնք այստեղ են ծնվել, կկարողանանք ավելի լավ օգտագործել մասնագիտական փորձը։ Քանի որ փորձի փոխանակումը կարևոր է լրագրության զարգացման համար։

Ինձ հետաքրքիր էր ծանոթանալ մասնակից-երկրների լրագրողների աշխատանքներին. այդ երկրներից շատերում չեմ եղել, և հետաքրքիր է իմանալ` ինչպես են մարդիկ ապրում, ինչպես են աշխատում այնտեղի լրագրողները։

Սա մշակութային շերտ է, քանի որ հեռուստատեսային լեզուն ամեն տեղ տարբեր է։ Իմանալով, թե ինչպես է լրագրությունն աշխատում այս կամ այն երկրում, շատ բան կարելի է ասել մարդկանց մասին։

Լրահոս
0