ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Երկու երկրների կրթության նախարարներն անդրադարձել են Վրաստանում իրականացվող բարեփոխումներին և նախագծերին, նշել երկու պետությունների միջև կրթական ոլորտում փոխանակումների կարևորությունը, հայտնում է Sputnik Գրուզիան։
«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ, անկասկած, կարևոր է բոլոր ուղղություններով։ Մենք խոսել ենք նախարարի հետինչպես ընդհանուր կրթության ուղղության ձևավորման, այնպեսլ էլ բարձրագույն մասնագիտական կրթության և գիտության մասին։ Հայաստանն, ինչպես և Վրաստանը, ներառված են Բոլոնյան համակարգում, այդ իսկ պատճառով մեր երկրները կարող են համատեղ շատ ծրագրեր իրականացնել», — հայտնել է Ջեջելավան։
Հայաստանի կրթության և գիտության նախարարը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը՝ ջերմ ընդունելության համար, և համոզմունք հայտնել, որ մոտ ապագայում տեղի կունենա վրացական պատվիրակության պատասխան այցը Հայաստան։
«Մենք խոսել ենք աշխատանքային խմբերի ստեղծման մասին։ Կձևավորենք երեք աշխատանքային խումբ, որոնք աշխատելու են միջին և ընդհանուր կրթության, գիտության և բարձրագույն կրթության ուղղությամբ, քանի որ խնդիրները, որոնք կանգնած են մեր պետությունների առջև, ընդհանուր են», — ընդգծել է Մկրտչյանը։