ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Աշխատանքի և սոցիակալան հարցերի նախարարությունը օգոստոս ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացել է 872 դիմում, որից 754-ը՝ գրավոր, 118-ը՝ բանավոր: Այդ մասին հայտնում է նախարարության կայքը։
Գրավոր դիմումներից 154-ը ներկայացրել են նախարարություն այցելած քաղաքացիները։
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել սոցիալական աջակցության վերաբերյալ նամակները՝ 96 (12%)։
Քաղաքացիները դիմել են նաև պետական նպաստ ստանալու՝ 63 դիմում, հումանիտար օգնության՝ 51 (6%), ավանդների փոխհատուցման 46 (6%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 42 (5%) և կենսաթոշակի նշանակման և վերանայման 39 (5%) համար:
Բանավոր դիմումներում գերակշռել են ավանդի փոխհատուցման , պետական նպաստների, դիմումի ընթացքի ճշգրտման, աշխատանք տրամադրելու մասին գրությունները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անցած ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 339 դիմումի:
Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 234 (61%)-ը պարզաբանվել է, 124 (31%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 32-ը (6%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 7-ին (2%) տրվել է մերժողական պատասխան: