00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. Արգենտինայի խորհրդարանականը «ոչ» է ասում թուրքական ժխտողականությանը

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արգենտինայում այցով գտնվող Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել, որ այդ երկրի Սենատը 2006 թվականին ընդունել և օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Սենատի նախագահ Ֆեդերիկո Պինեդոյի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

ԱԺ փոխնախագահը կարևորել է լատինամերիկյան երկրների, մասնավորապես, Արգենտինայի հետ սերտ համագործակցության հաստատումը՝ առանձնահատուկ ընդգծելով խորհրդարանական բաղադրիչի դերն ու նշանակությունը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն Արգենտինան համարում է բարեկամ երկիր, ինչի վառ ապացույցն է բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հայաստանում Արգենտինայի դեսպանություն երկրի անկախության 200-ամյակի առթիվ:

Президент Армении посетил посольство Аргентины - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը բարձր է գնահատել Արգենտինայի անկողմնակալ դիրքորոշումը ԼՂ հարցում

Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի հետագա ամրապնդման և զարգացման, երկու երկրների հարաբերություններում առկա ներուժը վերհանելու գործում:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը բավականին արդյունավետ է. երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում, ինչպես նաեւ փոխադարձ աջակցություն միջազգային ատյաններում միմյանց թեկնածությունների սատարման հարցում:
Շարմազանովը բարձր է գնահատել այն, որ Արգենտինայի Սենատը 2006 թվականին ընդունել և օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

«Արգենտինայի խորհրդարանականները, ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, «ոչ» են ասում թուրքական ժխտողականությանը: Սենատի նման դիրքորոշումը վկայում է Արգենտինայի՝ համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու մասին, քանի որ անցյալի հանցագործությունները ճանաչելով և դատապարտելով է հնարավոր միայն կանխարգելել նոր հանցագործությունները»,-ասել է Շարմազանովը:

Ֆեդերիկո Պինեդոն իր հերթին նշել է, որ հպարտ է Հայոց ցեղասպանության մասին օրենքի համահեղինակը լինելու համար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը:

Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի՝ որպես երկու պետությունների միջև կապող օղակի առանձնահատուկ ներդրումը հայ-արգենտինյան կապերի ձեւավորման եւ ամրապնդման գործում:
Հայկական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը։

Լրահոս
0