00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը բարձր է գնահատել Արգենտինայի անկողմնակալ դիրքորոշումը ԼՂ հարցում

© presidentПрезидент Армении посетил посольство Аргентины
Президент Армении посетил посольство Аргентины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը նշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի իշխանությունների ու ժողովրդի ծանրակշիռ ավանդը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Արգենտինայի Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Արգենտինայի դեսպանություն, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հանրապետության նախագահը երկրի անկախության 200-ամյակի առթիվ շնորհավորել է դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, դեսպանության ողջ անձնակազմին և Արգենտինայի ամբողջ ժողովրդին՝ մաղթելով բարեկամ Արգենտինային հետագա բարգավաճում, նորանոր հաջողություններ, իսկ դեսպան Ուռիոլաբեիտիային՝ զգալի ձեռքբերումներ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ ամենատարբեր ոլորտներում առաջընթացին ուղղված երկրի ղեկավարության գործուն քայլերի շնորհիվ Արգենտինան կշարունակի իր նշանակալի դերակատարումն ունենալ թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային գործընթացներում:

«Համոզված եմ` փոխադարձ վստահության վրա հիմնված մեր միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում կապրեն՝ արձանագրելով երկկողմ գործակցությունն առավել խորացնող և ամրապնդող ձեռքբերումներ»,- ընդգծել է ՀՀ նախագահը։

Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է անել ամեն հնարավորը՝ հայ-արգենտինյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Արգենտինայի միջև սերտ համագործակցությունն արտացոլվում է նաև միմյանց համար կենսական նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ առանձնակի վերաբերմունքով: Այդ համատեքստում նախագահը բարձր է գնահատել Արգենտինայի անկողմնակալ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի իշխանությունների ու ժողովրդի ծանրակշիռ ավանդը:

ՀՀ նախագահը և Արգենտինայի դեսպանը երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի փոխայցելությունները: Զրուցակիցների համոզմամբ` հայ-արգենտինյան ամուր բարեկամության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ Հայաստանը և Արգենտինան միմյանց մայրաքաղաքներում տարածաշրջանային առաջին դեսպանություններն են բացել:

Чрезвычайный и полномочный посол Аргентины в Армении Гонсало Уриолабеитиа - Sputnik Արմենիա
Արգենտինայի դեսպան. «Հայաստանում դեսպան լինելը մեծ պատիվ է»

Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան միջպետական հարաբերությունների զարգացման հարցում առանձնակի կարևորել է արգենտինահայ համայնքի դերը:

«Մեր ժողովուրդների միջև հարաբերությունները շատ ավելի երկար պատմություն ունեն, քան մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ժամանակահատվածն է: Հայ ժողովրդի համար պատմական իրողություններով պայմանավորված ծանր ժամանակաշրջանում, երբ ժողովրդի մի հատված ապաստան գտավ Արգենտինայում, կարողացավ կարճ ժամանակում դրսևորվել իր դրական կողմերով, մեծ հարգանքի արժանանալ և ինտեգրվել արգենտինյան հասարակությանն ու ներդրում ունենալ երկրի զարգացման գործում»,- նշել է Հայաստանում Արգենտինայի դեսպանը:

Լրահոս
0