ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիա լրատվական գործակալությունն ամփոփել է Ռիո-2016-ին մասնակցած ազգային հավաքականի աջակցությանն ուղղված «Հայաստանն օլիմպիադայում» վիկտորինայի արդյունքները։
Օգոստոսի 16-ի մեկնարկած վիկտորինայի շրջանակում յուրաքանչյուր օգտատեր հինգ օրվա ընթացքում կարող էր Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում պատասխանել Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում Հայաստանի մասնակցությանն ու ժամանակակից օլիմպիական շարժմանը վերաբերող հարցերին։
Հարցերին ճիշտ պատասխանած առաջին երեք մասնակիցները հաղթող են ճանաչվել և որպես մրցանակ ստացել Ռիոյում մասնակցած հայ օլիմպիականների ստորագրությամբ շապիկները։
«Sputnik Արմենիայի նպատակն էր վիկտորինայի միջոցով աջակցել Ռիոյում մեդալի համար պայքարող մեր ազգային օլիմպիական թիմին։ Ուրախ ենք հայկական հավաքականի օլիմպիական հաջողությունների համար և նոր հաղթանակներ ենք մաղթում նրանց», — ասաց Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։
Ռիոյում անցկացված XXXI Օլիմպիական խաղերում Հայաստանն իր մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը (78 երկրի շարքում), ինչը 18 կետով բարձր է նախորդ` 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի ցուցանիշից։ Հայաստանն այս տարի նվաճել է մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: