Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին մասնակցում են 1952 թվականից։ 1952-1988 թվականներին Հայաստանը հանդես է եկել ԽՍՀՄ-ի դրոշի ներքո։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1992 թվականին, նախկին խորհրդային հանրապետությունները հանդես եկան ԱՊՀ դրոշի ներքո։ 1996 թվականից սկսած` հայաստանցի մարզիկները Օլիմպիական խաղերում հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Ոսկի են նվաճել մարմնամարզիկներ Ալբերտ և Էդուարդ Ազարյանները, Իգոր Նովիկովը` ժամանակակից հնգամարտի թիմային մրցումներում, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, թեթևաթլետներ Ֆաինա Մելնիկը, ծանրամարտիկներ Յուրի Վարդանյանը, Օգսեն Միրզոյանը, Իսրայել Միլիտոսյանը, ըմբիշներ Լևոն Ջուլֆալակյանն ու Մնացական Իսկանդարյանը։
Այսօր Հայաստանում մեծ տարածում և զարգացում ունեցող մարզաձևերն են ըմբշամարտը, ծանրամարտը, ձյուդոն, շախմատն ու ֆուտբոլը։