ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Լարսի ճանապարհը սեպտեմբերի 5-ին ժամը 06.00-ից մինչև 20.00-ն կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին։
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
• միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
• երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
• ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: