00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհայտության պատանդները. անկանխատեսելի Լարսի գերության մեջ

© Sputnik / Petros LagesyanДорога у КПП "Верхний Ларс"
Дорога у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերին Լարսի անցակետն արդեն մեկ շաբաթ փակ է քարաթափության և Թերեք գետի վարարման պատճառով, ինչի հետևանքով ավտոմեքենաները կանգնած են սահմանին, այդ թվում` Հայաստանից արտահանվող գյուղմթերք տեղափոխող ավտոմեքենաները։ Սա հայ արտահանողների և բեռներ տեղափոխողների համար մեծ դժվարություններ է ստեղծում

Դավիթ Գալստյան, Sputnik.

Sputnik Արմենիայի թղթակիցները եղան անցակետում, որպեսզի սեփական աչքով տեսնեն, թե ինչ է կատարվում Ռազմավրացական ճանապարհին և հարակից տարածքներում, ինչպես նաև զրուցեն վարորդների հետ, ովքեր հայտնվել են բնության թակարդում։

Դեպի սև ծով տանող ավտոմայրուղուց թեքվում ես դեպի Ռազմավրացական ճանապարհ և անմիջապես տեսնում ճանապարհի երկու կողմում կանգնած բեռնատարները։ Լարսը փակ է, ջուրը քշել-տարել է ճանապարհը` բեռնափոխադրողների ծրագրերի հետ միասին։

Военно-Грузинская дорога - Sputnik Արմենիա
Օդով, ջրով և ցամաքով` դեպի Ռուսաստան

Ոստիկանը, որից մենք հարցրեցինք` որ ճանապարհով է պետք գնալ, հետաքրքրվեց, թե ուր ենք ուղևորվում, հետո ասաց, որ մեզ այնտեղ չեն թողնի… Սակայն բարի ճանապարհ մաղթեց։

Որքան ավելի վեր ենք բարձրանում, այնքան ավելի գեղեցիկ է դառնում տեսարանը, սակայն ավելի քիչ մեքենաներ ենք հանդիպում։ Ստեփանծմինդայից քիչ հեռու երկու բեռնատար ենք տեսնում, մեկը` ռուսական համարներով, նկարահանում ենք մեքենաները, վարորդներն ի պատասխան ձեռքով են անում մեզ, մենք` նրանց։

Մեկ կիլոմետր անցնելուց հետո ևս երեք ավտոմեքենա է կանգնած` ուկրաինական և ռուսական պետհամարանիշներով։ Կանգնում ենք։ Մոտենում ենք ռուսական արտաքինով վարորդներին, ովքեր նստել են ավտոմեքենաների կողքին` խոտի վրա։ Նկատում եմ, որ փոքրիկ ճամփորդական գազօջախի վրա դրված կաթսան եռում է. եփվում է երկար սպասված ճաշը։

© Sputnik / Петрос ЛагесянՃամփորդական գազօջախ
Газовый баллон - Sputnik Արմենիա
Ճամփորդական գազօջախ

«Ինչպե՞ս եք, ի՞նչ նորություններ կան», — հարցնում ենք երկու թիկնեղ վարորդներին։ Սկզբում զգուշավոր են պատասխանում` խուսափողական, փորձում են կատակել։

«Ուղղաթիռի ենք սպասում, կվերցնեն մեր բեռնատարներն ու Ռուսաստան կհասցնեն սարերի միջով…», — կատակում է ռուսաստանցին։ Իսկ այդ ժամանակ կաթսան արդեն եռում է և առաջացնում վարորդներից մեկի դժգոհությունը։

Զրուցեցինք, ասացին, որ ոչ մի լուր չկա Լարսից, սպասում են… Որպես պահեստային տարբերակ` կբեռնվեն Քութայիսիում (բեռնատարները դատարկ էին վերադառնում Ռուսաստան) և Սև ծովով կվերադառնան Ռուսաստան։

Առաջարկում ենք տեսագրել զրույցը, հրաժարվում են, կատակում, որ «առանց անթարգմանելի դարձվածքների» իրավիճակի մասին պատմել չեն կարող…

Այդ պահին մեր կողքին մի բեռնատար արգելակեց։ Տարեց մի մարդ դուրս եկավ մեքենայից ու ձեռքով արեց մեզ։ Նա մոտեցավ և հայերեն ասաց.

«Մենք ձեզ ձեռքով արեցինք, խնդրեցինք կանգնել, երբ հասկացանք, որ լրագրողներ եք, դուք մեզ չհասկացաք»,- ժպտաց մեր հայրենակիցը։

Նա պատմեց, որ իր ավտոմեքենան կանգնած էր ռուսական համարով բեռնատարի դիմաց, դրա համար մենք հայկական պետհամարանիշները չնկատեցինք։ Արդեն մի քանի օր նրանք կանգնած սպասում են` ոչ մի լուր չունենալով լեռնանցքից։

«Նրանք, ովքեր շուտ փչացող ապրանք ունեին, քարաթափությունից անմիջապես հետո հետ վերադարձան, իսկ մենք սպասում ենք, իրավիճակի մասին տեղեկանում ենք անցնող վարորդներից», — ասաց Գագիկը։

© Sputnik / Petros LagesyanՎարորդ Գագիկը
Водитель Гагик - Sputnik Արմենիա
Վարորդ Գագիկը

Ինքը հանքային ջուր է տեղափոխում, ապրանքի տերերն ասել են` դեռ սպասել, ինքն էլ սպասում է, հույս ունի, որ մայրուղին կբացվի շուտով։ Լաստանավով տանելը, նրա խոսքով, ձեռնտու չէ…

Ստեփանծմինդայից (մինչև Վերին Լարս վերջին բնակավայրը) մինչև բուն լեռնանցքը ոլորուն ճանապարհով մոտ 8 կմ է։ Քաղաքից դեպի լեռնանցք ու հակառակ ուղղությամբ շինանյութով բեռնված մեքենաներ են շարժվում։ Նորոգվում է դեպի Լարս տանող ճանապարհը։

Իրադարձությունների վայրին մոտենալիս մեզ կանգնեցրին ոստիկանները։ Պարեկային ավտոմեքենայից դուրս եկած սպան մեզ խնդրեց ետ գնալ` նույնիսկ չլսելով մեր խնդրանքը` թույլ տալ մոտենալ քարաթափության տարածք։

Անվտանգության նկատառումներով և կատարելով հրամանը` սպան մեզ թույլ չտվեց առաջ գնալ։ Որքան էլ զարմանալի է, բայց բեռնատարների կուտակումներ այստեղ չտեսանք, ոստիկանի խոսքով` բոլորը հետ են վերադարձել։

Թե երբ ամեն ինչ կվերանորոգվի, նա չգիտեր, միայն խոստովանեց, որ նախօրեի անձրևը քանդեց-տարավ այն ամենն, ինչ արվել էր անցած մի քանի օրվա ընթացքում։

© Sputnik / Петрос ЛагесянՆորոգման աշխատանքներ Վերին Լարսի ճանապարհին
Работы на КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Նորոգման աշխատանքներ Վերին Լարսի ճանապարհին

Ստիպված էին համակերպվել։ Փորձեցինք զրուցել բուլդոզերի վարորդի հետ, ով դեպքի վայրից էր վերադառնում։ Մեր ողջույնին ի պատասխան` նա ցույց տվեց մեքենայի յուղով պատված ձեռքերը։

Վոլոդյան կարճ խոսեց. «Դե, ինչ պիտի լիներ, ջուրը ճանապարհը քանդել է»։ Խնդրեցինք ավելի մանրամասն պատմել, սակայն նա ներողություն խնդրեց ու ասաց, որ շտապում է, քանի որ իր օգնությունն է անհրաժեշտ, որպեսզի մյուս բուլդոզերը չընկնի գետը… Մենք էլ շարժվեցինք դեպի վարարած գետն ու կիսավեր կամուրջը։

© Sputnik / Давид ГалстянՎերին Լարսի անցակետ
КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Վերին Լարսի անցակետ

Դեպի Ստեփանծմինդա տանող ճանապարհին բանվորներն արագ մյուս կամուրջն էին վերանորոգում։ Լսվում էր տրակտորի ձայնը։ Զրուցեցինք բանվորների հետ։ Նրանցից մեկը մեզ հանգստացրեց.
«Ամեն ինչ լավ կլինի, շուտով աբխազական ճանապարհը կբացենք», — կատակով, թե լուրջ ասաց նա։

Այդ պահին տրակտորի միջից ճերմակամորուս մի ծերուկ գլուխը հանեց։

— Որտեղի՞ց եք։
— Հայաստանից։
— Հայ ե՞ք։
— Այո։

Տղամարդը գլխով արեց և գլուխը ներս մտցրեց։ Նորից սկսեց լսվել տրակտորի ձայնը…

Կազբեգի շրջանի ղեկավարության գրասենյակում ոչ ոք չկա։ Բոլորը գնացել են դեպքի վայր։ Պատահաբար հանդիպեցինք, ինչպես մեզ ասացին, շրջանի գլխավոր ճարտարապետին։ Պաշտոնական տեղեկություն նա մեզ չտվեց, ասաց` իր իրավասություններից դուրս է։ Իսկ ղեկավարությունն այստեղ չէ։ Փակ շղթա…

Ի վերջո նա մեզ խորհուրդ տվեց գնալ հատուկ շտաբ, որը զբաղվում է միջադեպի հետևանքները վերացնելով, այն գտնվում է ոստիկանության բաժանմունքի շենքում։ Վերջում հարցրեցի` որքա՞ն կտևի այս ամենը, ե՞րբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները։ Կրկին հնչեց ոչ պաշտոնական պատասխան` ասում են` երկու շաբաթ կտևի…

Մենք այլևս չզարմացանք, երբ «շտաբում» մարդ չգտանք, բացի մի ոստիկանից, ով մեզ ասաց արդեն ծեծված «բոլորը գնացել են» բառերը։

Ահա այսպիսի ղեկավարություն, ամբողջ կազմով հեռացել է Ստեփանծմինդայից։ Հեռախոսով տեղեկություններ չեն հայտնում, ինչպես մեզ ասացին աշխատողները, իսկ վերադառնալ խոստացել են ուշ երեկոյան։

Спецборт МЧС России доставил в Крым 300 мобильных электрогенераторов - Sputnik Արմենիա
ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը ևս 50 մարդու Վլադիկավկազից կտեղափոխի Երևան

Ոստիկաններն ասացին նաև, որ նախկինում իրականացված վերանորոգման աշխատանքները ջուրը քանդել է…

Ցավոք, մենք այդպես էլ չկարողացանք մի լավ լուր հասցնել մեզ արդեն ծանոթ վարորդներին։

Նրանք շարունակում են լավ լուրերի սպասել… Եվ եփել համեստ կերակուրը…

Լրահոս
0