00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրան Հարությունյան. ես վայելում եմ ամենաթանկը` ժողովրդիս սերն ու աջակցությունը

© Sputnik / Asatur YesayantsПрезидент НОК РА Гагик Царукян наградил олимпийского вице-чемпиона Миграна Арутюняна золотой медалью
Президент НОК РА Гагик Царукян наградил олимпийского вице-чемпиона Миграна Арутюняна золотой медалью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն արդեն պատմություն են: Անկախ Հայաստանի պատմության լավագույն Օլիմպիական խաղերում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե: Սա, իհարկե, պաշտոնապես:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Բոլորի համար Հայաստանն ունի երկու չեմպիոն` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը:

Մրցավարների կողմից գողացված ոսկե մեդալը չի զրկել Հարությունյանին իրական չեմպիոնը լինելուց: ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում Միհրան Հարությունանը խոսել է անցած ուղու, գողացած երազանքի, արցունքների և հետագա ծրագրերի մասին:

-Միհրան, ցանկանում եմ սկսել ամենասկզբից: Ի ՞ նչ նախապատրաստական փուլեր ես անցել մինչև Ռիոն:

— Եվրոպայի առաջնությունից հետո ես երկու հավաք եմ անցկացրել առանձին, հետո ևս չորսը՝ հավաքականի հետ: Քանի որ ես հոգեբանորեն շատ լավ էի տրամադրված, բոլոր հավաքներն անցան, այսպես ասած, ինձ համար շատ հաճելի կերպով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հավաքականի ավագ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին և մարզչական շտաբին՝ այսպիսի աշխատանքի համար:

-Եվրոպայի առաջնության ժամանակ, քո մրցելույթից հետո, շատերը կամա, թե ակամա սկսեցին թերահավատորեն մոտենալ քեզ:

— Այո, ինձ թերահավատորեն սկսեցին նայել շատերը: Ասեմ, որ ի սկզբանե մտածում էինք, որ 71 կգ քաշային կարգում կմրցեմ, որպեսզի այդքան քաշ չգցեմ, սակայն հետո որոշվեց, որ կներկայանամ իմ քաշային կարգում:

-Օլիմպիական խաղերին դու նախապատրաստվում էիր լուրջ վնասվածքով, կարելի է ասել` մեկ ձեռքով: Չէր մտահոգո՞ւմ այն փաստը, որ ձեռքդ պարզապես ամենակարևոր պահին կարող էր քեզ կանգնեցնել:

— Ես և օրգանիզմս պայքարում էինք միմյանց դեմ (ծիծաղում է): Ես չէի ուզում ընդունել այն, ինչ ինքն է պահանջում ինձնից, իսկ ինքը չէր ընդունում իմ որոշումը: Վերջին հավաքի ժամանակ այնքան ցավազրկողներ էի խմել, որ ամբողջ օրակարգս խախտվել էր: Ցավի պատճառով չէի քնում: Սակայն, սեղմելով բռունցքներս և ատամներս, ինձ և օրգանիզմիս համոզում էի, որ քիչ է մնացել, պետք է պարզապես դիմանալ:

-Մարդիկ, որոնք միշտ հետևել են քեզ, նկատել էին, որ Ռիոյում մեկ այլ Միհրան է` դեմքի սառը, ինչ-որ տեղ անգութ արտահայտությամբ: Ո՞վ էր այդ Միհրան Հարությունյանը:

Президент НОК РА Гагик Царукян наградил олимпийского вице-чемпиона Миграна Арутюняна золотой медалью - Sputnik Արմենիա
Միհրան Հարությունյան. «Ես իմ ազգին այսպիսի ուրախություն էլի կնվիրեմ»

— 4, 5, 8 տարի առաջ` մինչև Ռիոն, ես ասում էի, որ խաղերին հատուկ եմ նախապատրաստվելու: Առաջին հերթին ես ինձ հոգեբանորեն նախապատրաստեցի: Ես կարողացա հավաքվել գորգից դուրս, իսկ երբ հավաքվում եմ գորգից դուրս, նրա սահմաններից ներս ինձ հաջողվում է հավաքվել առանց որևէ դժվարության: Ես գնում էի այնտեղ միայն մեկ մտքով` հաղթելու: Ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում, ոչ մի կասկած չկար: Այդ մտքերը ես վանել էի, քանի որ, եթե մի ակնթարթ անգամ վարանեի, ես իմ ներսում պարտված կգնայի Ռիո: Բացի այդ, ինձ շատ օգնեցին իմ հարազատները և նրանց հավատը: Իսկ ամենակարևորը` Աստծո ներկայությունը զգալն էր: Ես միշտ զգում եմ նրա աջակցությունը գորգի ներսում, դրանից դուրս, գոտեմարտերից առաջ և հետո: Գորգում, երբ արդեն թվում էր, թե հոգնել եմ, զգում էի ինչ-որ գերբնական ուժ, որ իմ ներսից ինձ առաջ էր մղում: Կարծում եմ, որ դեռ 3 գոտեմարտ էլ կարող էի նույն մակարդակի վրա անցկացնել:

-Կիսաեզրափակչից հետո, երբ դու առավելության հասար աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ, հաղթանակդ տոնեցիր` պատվի առնելով: Ժեստ, որով հայտնի էր հենց Չունաևը: Ցանկությունը հենց ա՞յդ պահին առաջացավ:

— Ցանկանում եմ անկեղծ նշել, որ այդ պահին զուտ մարդկային տեսանկյունից իմ ներսում ոչ մի կաթիլ ատելություն չկար Չունաև մարդու և Չունաև մարզիկի նկատմամբ: Ես երբեք ատելությամբ լցված չեմ եղել ո'չ թուրք, ո'չ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Այդ ժեստն ինքնաբուխ ստացվեց:

Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները «Վիվառոն» համարել է հաղթած
Ես շատ գոտեմարտեր եմ հիշում, երբ Չունաևը հայ մարզիկներին հաղթելուց հետո այդ ժեստով տոնում էր հաղթանակը: Հիշում եմ` 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Վարշամ Բորանյանը լուրջ վնասվածքով բարձրացավ գորգ և վնասվածքի պատճառով մի քանի վայրկյանում պարտվեց Չունաևին, ամբողջ աշխարհը դրա մասին խոսեց` ասելով, որ ադրբեջանցին խայտարակեց հային, հաղթեց և պատվի առավ իր նախագահին: Ես դա արեցի, որ ոչ մի մարզիկ Ադրբեջանից, Թուրքիայից կամ այլ որևէ երկրից երբեք նման բան իրեն թույլ չտա, քանի որ իրենք էլ մի օր պարտվելու են: Ես, որպես մարզիկ, խնդրում և դիմում եմ նրանց, որպեսզի նրանք չանեն այնպիսի ժեստեր, որով կարող են վիրավորել իմ երկիրը և ազգը: Ցանկանում եմ իմ հարգանքը արտահայտել հենց նույն Չունաևին, նա իսկապես հրաշալի մարզիկ է, կարծում եմ, որ լավ մարդ է նաև: Չէի ցանկանա, որ այդ ժեստը նրան անձնական վիրավորանք հասցրած լինի:

-Միհրան, արդեն մի քանի անգամ է` դառնում ես մրցավարության կողմանակալ որոշման զոհ: Ռիոյում եղածն անգամ սպորտից հեռու մարդիկ տեսան ու հասկացան: Ըստ քեզ` ի ՞ նչ է սա և ե ՞ րբ այս ամենը կդադարի:

— Երևի դա նրանից է, որ ես ժամանակին իմ մեջ ուժ եմ գտել համապատասխան մարդկանց ասելու, որ ես գնում եմ, բավական է, վերջ: Եկել եմ իմ երկիր, իմ հայրենիք: Շատերին դա դուր չեկավ: Մրցավարական այդ կողմնակալություններն ինձ վրա` որպես մարզիկի, չեն ազդել, սակայն ստացվում է այնպես, որ այդ որոշումները ինձ զրկում են ամենաբաղձալի մեդալներից:

Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Միհրան Հարությունյան. Շտեֆանեկն ամեն առավոտ իմ անունն է հիշելու
Մինչև Ռիոն ես բացատրություններ էի փնտրում, ինձ հանգստացնում էի այն մտքով, որ խաղերի ուղեգիր ունեմ և, դառնալով օլիմպիական չեմպիոն, այդ ոսկե մեդալի մեջ կտեսնեմ իմ 3 մեդալները` միանգամից (Եվրոպական Խաղերի, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի): Սակայն ստացվեց այն, ինչ ստացվեց: Հիմա ես ոչ մի բացատրություն և արդարացում չեմ գտնում, ոչ մեկի բացատրությունները լսել չեմ ցանկանում. սա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց, որը այդ մեդալի հետևից գնացել էր 15 տարի: Որպես օլիմպիական չեմպիոն, ես ձեռնունայն մնացի, որպես մարդ` ես հարստացա: Ես երջանիկ եմ: Տեսնում եմ, որ մարդիկ ինձ սիրում են, կարեկցում են, չեն համաձայնում եղածի հետ, ցանկանում են փոխել, սակայն ինչ-որ բան փոխելը սովորական ժողովրդի ուժերից վեր է: Սա հրաշալի զգացում է, աննկարագրելի է: Բայց այդ սերն ու մեծարումը ոչ մի կերպ չեն փոխի իմ մարդկային տեսակը:

-Ե ՞ րբ հասկացար, որ ամեն ինչ վերջացավ: Սուլիչից հետո, թե ՞…

— Երբ մարզիչներս բողոքարկման բարձիկը նետեցին, 5 վայրկյան էր մնացել գոտեմարտի ավարտին: Մտածեցի մի վերջին փորձ էլ կանեմ, սակայն երբ վերսկսեցինք գոտեմարտը, մրցակիցս բավականին հեռու էր կանգնել: Այդ պահին հասկացա, որ վերջ` գոտեմարտը փչացրել են: Այն, որ գոտեմարտը փչացրել էին, ես հասկացա հենց առաջին պարտերից, բայց միևնույն է` չես ցանկանում այդ մտքերը ներս թողնել:

-Ի ՞ նչ եղավ սուլիչից հետո` հանդերձարանում:

— Ողբերգություն…(լռում է): Ընդհանրապես, էմոցիաներս արտահայտելու մեջ շատ զուսպ եմ: Ես կարողանում եմ ինձ զսպել, առավել ևս՝ ցավը: Երեխաները, երբ ծնվում են, լաց են լինում, ես քնած եմ ծնվել, իսկ Ռիոյում հենց այդ լացն էր, այդ արցունքներն էին, որ հոսեցին 27 տարի անց: Ներսումս ամեն ինչ խառնվել էր: Ցանկանում էի հանգստացնել ինձ, չէի ցանկանում ներկաներին ցույց տալ արցունքներս, բայց չէր ստացվում: Միգուցե դա էլ փրկեց ինձ:

-Մրցանակաբաշխությունից հետո թվում էր` արծաթե մեդալը պատրաստվում ես մեկին տալ, վերադարձնել: Ի ՞ նչը հետ պահեց քեզ:

— Երբ պարգևատրությունից հետո լուսանկարվում էինք, ցանկանում էի հանել մեդալը, կախել Ստեֆանեկի պարանոցից և լուռ հեռանալ` անվերադարձ: Կանգնել և նայում էի, թե ինչպես է նա "համտեսում" իմ ոսկե մեդալը, տեսախցիկների առաջ ցուցադրում այն, ինչ ինձ է պատկանում: Ցանկանում էի հեռանալ, բայց այդ պահին աղջիկս հայտնվեց աչքերիս առաջ և մտածեցի, որ եթե ես այդ մեդալը տամ, որը թեկուզ սխալ գույն ուներ, դրանով Ստեֆանեկին կտամ իմ տանջանքը, աշխատանքը և անցած ուղին: Հետ կանգնեցի այդ մտքից, չնայած՝ գիտեի, որ այդ քայլը շատերին դուր կգար, հատկապես` հանդիսատեսին, սակայն ես դա չարեցի: Լուռ հեռացա, միգուցե, կրկին վերադառնալու…

-Այսպիսի ընդունելություն ակնկալո ՞ ւմ էիր:

— Ջերմ ընդունելության սպասում էի, բայց այսպիսի` ոչ:

-Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը քեզ ոսկե մեդալ շնորհեց, լուսանկարդ փակցված է օլիմպիական չեմպիոնների կողքին:Սփոփանք կա ՞:

Мигран Арутюнян. Олимпийские игры в Рио де-Жанейро 2016 - Sputnik Արմենիա
Միհրան Հարությունյան. Ինձ հիմա արդեն չի հետաքրքրում նույնիսկ սպորտը

— Ամենուր տեսնում եմ լուսանկարներ, հագուստ, հոլովակներ, որտեղ գրված է. «Օլիմպիական խաղերի չեմպիոն` Միհրան Հարությունյան»: Ամեն տեղ ասվում է` օլիմպիական խաղերի չեմպիոն: Խոսք չկա անգամ փոխչեմպիոնի մասին: Այդ ամենը ոգևորում է, սիրտդ արագ է խփում, փշաքաղվում ես, աչքերդ փայլում են, բայց ոչինչ չի փոխում պաշտոնական փաստը: Իմ ադրբեջանցի ընկերը գրել էր ինձ, որ եթե ես պաշտոնապես ունենայի այդ ոսկե մեդալը, չէի ունենա իմ ժողովրդի սերը: Նա ինձ ասաց. «Ես հպարտ եմ և ուրախ եմ քո համար: Այո, դու Օլիմպիական խաղերի չեմպիոն չդարձար, բայց դարձար ժողովրդական չեմպիոն, իսկ դա ավելի կարևոր է»:

-Օդանավակայանում անընդհատ ինչ-որ բան էիր բղավում:

— Հարցնում էի` ուր է Մոնիկան` աղջիկս: Ես չհասցրեցի ոչ մեկին տեսնել: Այնպիսի ալիք էր…Աննկարագրելի էր:

-Կրկին արտասվեցիր: Ուրախությա ՞ ն արցունքներ էին:

— Այդ պահին նորից ամեն ինչ վերապրեցի: Արտասվում էի և' այդ ջերմությունից, սիրուց, և' ափսոսանքից: Գիտակցում էի, որ այս մարդկանց, որ իմ ժողովրդին ես կարող էի ոսկե մեդալ պարգևել: Նրանք արժանի են դրան:

-Ինչպիսի ՞ նն է Միհրան Հարությունյանը Ռիո-2016-ից հետո:

— Ոչինչ չի փոխվել` հասարակ, համեստ, հրաշալի:

-Ի ՞ նչ է հիմա լինելու:

— Սկսվելու է նոր դարաշրջան` իմ դարաշրջանը թե' կյանքում, թե' սպորտում: Եվ եթե ես վերադառնամ, կվերադառնամ ոչ թե 100 տոկոսով պատրաստված, այլ` ավելի շատ:

Լրահոս
0