00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik.Կարծիք. Հայերի ավելի քան 70%–ի կարծիքով` ԽՍՀՄ–ի ժամանակ մարդիկ ավելի լավ էին ապրում

© Sputnik / Asatur YesayantsЕреван. Площадь Республики
Ереван. Площадь Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարցախույզի արդյունքների համաձայն` հայերի ավելի քան 70%–ը կարծում են, որ ԽՍՀՄ–ի օրոք կյանքն ավելի լավ էր, քան Միության փլուզումից հետո։ Սա հետխորհրդային տարածքի երկրներում անցկացված հետազոտության ամենաբարձր ցուցանիշն է։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում անցկացված հարցախույզին մասնակցել են 35 տարեկան և բարձր անձինք, հետազոտությունն անցկացվել է նախկին ԽՍՀՄ-ի 11 երկրներից 9-ում։

Ռուսաստանում հարցվածների 64%-ը Խորհրդային Միության օրոք կյանքի մակարդակն ավելի բարձր են գնահատել։ Ուկրաինայում այս պնդման հետ համաձայնել է հարցվածների 60%-ը, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում (71%) և Ադրբեջանում (69%)։ Հարցվածների այն մասը, որը չի հիշում, թե ինչպիսին էր կյանքը Խորհրդային Միության ժամանակ (դրանք 18-24 տարեկան անձինք են), կարծում են, որ կյանքը բարելավվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ռուսաստանում նման կարծիք է հայտնել հարցվածների 65%-ը։

© Արաքս ՍարգսյանՀարցում. Հայաստանում կյանքը ե՞րբ էր ավելի լավը` մինչև՞ ԽՍՀՄ փլուզումը, թե՞ դրանից հետո
Հարցում. Հայաստանում կյանքը ե՞րբ էր ավելի լավը` մինչև՞ ԽՍՀՄ փլուզումը, թե՞ դրանից հետո - Sputnik Արմենիա
Հարցում. Հայաստանում կյանքը ե՞րբ էր ավելի լավը` մինչև՞ ԽՍՀՄ փլուզումը, թե՞ դրանից հետո

Տվյալներն ամփոփվել են Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի, M-Vector, Ipsos, Expert Fikri և Qafqaz հետազոտական ընկերությունների` ԽՍՀՄ-ի նախկին 11 երկրներում անցկացրած հարցումների հիման վրա` Sputnik լրատվական գործակալության և ռադիոյի պատվերով։

Գրեթե բոլոր երկրներում 35 տարեկանից բարձր քաղաքացիները կարծում են, որ մարդիկ ԽՍՀՄ-ում ավելի լավ էին ապրում, քան փլուզումից հետո։ Հայաստանում նրանց թիվը կազմում է 71% (դեմ` 23%), Ադրբեջանում 69% (դեմ` 29%), Ռուսաստանում 64% (դեմ` 27%), Ղազախստանում 61% (դեմ` 27%), Ուկրաինայում 60% (դեմ` 23%), Ղրղըզստանում 60% (դեմ` 30%), Բելառուսում 53% (դեմ` 28%), Վրաստանում 51% (դեմ` 46%)։ Եվ միայն Տաջիկստանի (39% կողմ` 55%-ի դիմաց) և Ուզբեկստանի (4% կողմ` 91%-ի դիմաց) 35 տարեկանից բարձր բնակիչներն են կարծում, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կյանքն ավելի բարեկեցիկ է դարձել։

25 տարեկանից ցածր երիտասարդները, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետ, կարծում են, որ կյանքը հիմա ավելի բարեկեցիկ է։ Հայաստանում նրանց թիվը կազմում է 48% (դեմ` 47%), Ղրղըզստանում 48% (դեմ` 37%), Ղազախստանում 56% (դեմ 35%), Բելառուսում 57% (դեմ` 34%), Վրաստանում 79% (դեմ` 20%), Ուկրաինայում 39% (դեմ` 18%), Ռուսաստանում 65% (դեմ` 17%), Ադրբեջանում 68% (դեմ` 14%), Տաջիկստանում 84% (դեմ` 13%), Ուզբեկստանում 89% (դեմ` 5%):

Ռուսաստանում հարցումն անցկացրել է Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը, Ղրղըզստանում և Տաջիկստանում` M-Vector ընկերությունը, ինչպես նաև` GFK Ղազախստան, Moreinfo, Qafqaz ընկերությունները։ Հետազոտությունն անցկացվել է 2016 թվականի հուլիսի 4-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում նախկին ԽՍՀՄ 11 երկրներում։ Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 12645 մարդ, 1000-ական մարդ` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, 1045-ը` Ուզբեկստանում, 2000-ն Ուկրաինայում և 1600-ը` Ռուսաստանում։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է ավելի քան 3,1%` 95% վստահության հավանականության դեպքում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները։ Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Լրահոս
0