Խորհրդարանական ընտրություններից հետո Գյումրիում սպասվում են նոր ընտրություններ. Սուրեն Սուրենյանց
09:05 05.04.2025 (Թարմացված է: 09:52 05.04.2025)
Խորհրդարանական ընտրություններից հետո Գյումրիում սպասվում են նոր ընտրություններ. Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Հինգ օր լռություն պահպանելուց հետո, Գյումրիի ավագանու ընտրություններում ընդդիմության ստացած ձայներով երկրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանն ի վերջո հայտարարեց, որ պակասող 2 քվեն կտա, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Մարտուն Գրիգորյանը, որը Վարդան Ղուկասյանի հետ վաղեմի հակամարտություն ունի` նշում է, որ որոշումն իրեն շատ ծանր է տրվել և, որ դա անում է «առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի ու որևէ պայմանավորվածության»: Նա նաև ասում է, որ ընդդիմության 4 թեկնածուները կարող էին քննարկել ու համաձայնության գալ օրինակ` Ռուբեն Մխիթարյանին կամ Կարեն Սիմոնյանին ընտրել քաղաքապետ։ Նրանք քրեաիրավական առումով քիչ խոցելի կլինեին, մինչդեռ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործեր կան։
Ի՞նչ կլինի ընտրությունից հետո ու ինչպես կվարվեն նրա հետ, Գյումրին կտանե՞ն արդյոք Վանաձորի ճանապարհով. Մարտուն Գրիգորյանի բարձրացրած և այս օրերին շատերին հետաքրքրող այս հարցերը խնդրել ենք մեկնաբանել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցին։