00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակովը չգնաց Ավետիսյանների տուն. «Չեմ կարող, չեմ ուզում»

© Sputnik / Asatur YesayantsЗаседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым
Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատական հերթական նիստում տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան Արթուր Սաքունցը միջնորդություն ներկայացրեց Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի-Sputnik, Արմենուհի Մխոյան. Միջնորդությունը կազմված է երկու մասից. նախ Ավետիսյանների տանը` Մյասնիկյան 188 հասցեում, քննչական փորձաքննություն իրականացնել Ավետիսյանների ընտանիքի անդամների գտնվելու վայրի և Պերմյակովի գործողությունների, հետո՝ Պերմյակովի ինքնաձիգից կրակոցների լսելիության վերաբերյալ:

Ըստ էության, գործով տվյալ հասցեում փորձաքննություն չի իրականացվել, այլ ռուսական կողմն իրականացրել է նմանատիպ փորձաքննություն` Ավետիսյանների տան նման մոդուլ կառուցելով:

Միջնորդության առաջին մասով բավարարման համար անհրաժեշտ է ամբաստանյալի ցանկությունը, սակայն նա հրաժարվեց: «Չեմ կարող, չեմ ցանկանում»,- եղավ Պերմյակովի պատասխանը:
Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հարցրեց` արդյո՞ք Պերմյակովը մտավախություն ունի, որ նման փորձաքննության մասնակցելով վտանգում է իր կյանքը, մեղադրյալը պատասխանեց՝ « Ոչ»։

Դատարանը մերժեց միջնորդության այդ մասը: Ավելի ուշ, բուռն քննարկումներից հետո, մերժվեց նաև կրակոցների լսելիության միջնորդությունը:

Նիստին Արթուր Սաքունցը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ ևս՝ Պերմյակովի գործով ռուսական կողմից ի հայտ եկած ապացույցներն անթույլատրելի ճանաչելու միջնորդությամբ, նշելով, որ ռուսական և հայկական կողմի գործերը միմյանցից տարբերվում են և պետք չէ դրանք խառնել:

Մինչ դատարանը մեկ շաբաթ հետո կհայտնի իր դիրքորոշումն այս միջնորդությունն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ, Ավետիսյանների իրավահաջորդների շահերի մյուս պաշտպանները և դատախազը դեմ արտահայտվեցին այդ միջնորդությանը:

Заседание суда над Пермяковым - Sputnik Արմենիա
Պերմյակով. 7 հոգու սպանողը խելագար է, բայց ես այդպիսին չեմ

«Այս միջնորդությունն ակնհայտ անհիմն է: Այն բոլոր ապացույցները, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմի գործով կատարված քննության արդյունքում, ձեռք են բերվել օրենքի պահպանմամբ։ Նախաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդները պայքարում էին, որպեսզի այն բոլոր ապացույցները, որոնք էական էին՝ Պերմյակովի հարցաքննությունները, դեպքի վայրից տարված բջջային հեռախոսները, հագուստը և այլն, որոնք ակնհայտորեն հիմնավորում են, որ Պերմյակովը եղել է այդ տանը, դրվեն Պերմյակովի մեղադրանքի հիմքում, քանի որ ձեռք են բերվել օրենքի պահպանմամբ»,-նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Դատարանը Պերմյակովի գործով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասով միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի հաջորդ դատական նիստին:

Լրահոս
0