00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակով. 7 հոգու սպանողը խելագար է, բայց ես այդպիսին չեմ

© Sputnik / Armenuhi MkhoyanЗаседание суда над Пермяковым
Заседание суда над Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 28-ին ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում Վալերի Պերմյակովի հերթական արտագնա նիստի ընթացքում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողի նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Պերմյակովը պատասխանեց նաև փաստաբանների և դատախազի, ապա նաև դատապաշտպանի հարցերին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Դատական նիստերի ընթացքում հնչած հարցերին նա հիմնականում նույն պատասխանն էր տալիս` չեմ հիշում, չեմ կարող պատասխանել։

Պերմյակովը «չէր հիշում» և «չէր կարող» պատասխանել դասալքության, դասալքությունը զենքով կատարելու, Ավետիսյանների տուն հասնելու, իր կատարած գործողությունների պատճառի, իր հագին եղած հագուստի, հայ-թուրքական սահման հասնելու հարցերին։ Միայն նշեց, որ չէր ցանկանում հատել սահմանը։ Փաստաբանների այն հարցին, թե ով է կատարել այդ հանցագործությունները, Պերմյակովը պատասխանեց.

«Ես եմ կատարել, ինձ վերագրած բոլոր մեղադրանքներն ընդունում եմ, զղջում եմ իմ արարքի համար։ Չեմ ցանկանում և այլևս չեմ հայտնվի նման իրավիճակում»։

«Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում որոշ գրառումների վերաբերյալ էլ ասաց, որ դրանք իր գրառումները չեն։ Իսկ հանցագործությունը միայնակ կատարելու մասին հարցին պատասխանեց` այո, միայնակ եմ կատարել։

Ներկայացնում ենք մի հատված հարցաքննությունից։

Փաստաբան Երեմ Սարգսյան. — Սուտ խոսո՞ւմ ես։

Պերմյակով. — Երբեմն։

Փաստաբան. — Հորինո՞ւմ ես։

Պերմյակով. —Ոչ։

Փաստաբան. —Հոգեբանական ինչպիսի՞ վիճակում ես։

Պերմյակով. —Նորմալ։

Փաստաբան. — «Օդնոկլասսնիկի» կայքի էջը քո՞նն է։

Պերմյակով. —Այո, բայց կարող է գրառումները նաև ուրիշը կատարած լինի։

Փաստաբան. —Ինչ-որ մեկին ինչ-որ բան ունե՞ս ապացուցելու։

Պերմյակով. —Ես երբեք ոչ մեկին ապացուցելու բան չունեմ։

Փաստաբան. —Սպանվածների հարազատներին ի՞նչ ունես ասելու։

Պերմյակով. —Ոչինչ։

Փաստաբան. —Ձեր խղճի վրա զգո՞ւմ եք նրանց մահը։

Պերմյակով. —Այո, բայց ոչինչ չունեմ ասելու։

Փաստաբան. —Մարդկանց ընդհանրապես խղճո՞ւմ եք։

Պերմյակով. —Այո։

Փաստաբան. —Իսկ հիմա՞։

Պերմյակով. —Միայն հարազատներին (Ավետիսյաններին)։

Փաստաբան. —Գիտակցու՞մ ես, որ այդ վիճակի մեջ դու ես նրանց գցել։

Պերմյակով. —Այո։

Փաստաբան. —Եթե հիմա քեզ ազատ արձակեին, ի՞նչ կանեիր։

Պերմյակով. —Ես կասեի…. բայց չեմ ասի։

Փաստաբան. —Եթե որևէ մեկը քեզ ասեր, որ ինչ-որ մեկը յոթ անձի է սպանել, ի՞նչ կասեիր։

Պերմյակով. —Կասեի` խելագար է։ Բայց ես այդպիսին չեմ։

Դատական նիստի ընթացքում դատավոր Հարություն Մովսիսյանը ևս մեկ անգամ հարցրեց Վալերի Պերմյակովին` դուք ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք։ Պերմյակովը պատասխանեց`ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել։ Դատավորը նշեց, որ այդ հարցին պատասխանել է մի քանի անգամ, ինչու՞ է հիմա հրաժարվում պատասխանից։ Պերմյակովն ասաց` պատասխանել եմ, բայց հիմա այլևս չեմ ուզում պատասխանել։

Նշենք, որ դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 6-ին։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

 

 

Լրահոս
0