00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս են հայերը մասնագիտություն ընտրում

© AravotСтуденты
Студенты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում և կարծում են, որ սխալ ֆակուլտետում են սովորում, սոցիոլոգներն ու հոգեբանները խորհուրդ են տալիս դիմել համապատասխան մասնագետների։ Անցնելով հատուկ թեստը` կարող ես հասկանալ, թե որն է քո իսկական մասնագիտությունը և ինչ ունակություններ ունես։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մասնագիտության ընտրությունը մարդու սոցիալական ադապտացիայի կարևոր փուլերից մեկն է։ Հայաստանի պես երկրներում, որտեղ աղքատության մակարդակը հասնում է 40 տոկոսի, մասնագիտությունը մարդկանց մոտ ասոցացվում է առաջին հերթին գումար վաստակելու հնարավորության հետ։ Դեռահասների ցանկություններն ու նախապատվությունները մղվում են երկրորդ պլան, և նրանք ծնողների խորհրդով ընտրում են, այսպես կոչված, հաջողակ ֆակուլտետներ և բուհեր` տնտեսագիտական, իրավաբանական կամ բժշկական։

Сдача экзаменов. Студенты - Sputnik Արմենիա
Հայաստանի բուհերն ինքնուրույն կարող են բարձրացնել սեփական վարկանիշը

Տարածված կարծիք կա, որ այդ մասնագիտություններն եթե անգամ փայլուն ապագա չեն ապահովում, ապա առնվազն կանոնավոր կայուն եկամուտ ունենալու հնարավորություն են ընձեռում։ Իսկ գործնականում ամեն ինչ հակառակն է։

«Ես առաքիչ եմ աշխատում, բայց երազում էի բժիշկ դառնալ։ Այնպես ստացվեց, որ ծանր սոցիալական վիճակը ստիպեց թողնել ուսումս և մտածել գումար վաստակելու մասին»,- Sputnik Արմենիայի թղթակցին ասաց առաքիչ Արամը։

Արամի նման մարդկանց թիվը Հայաստանում շատ է։ Պետք է ասել, որ որոշ ուսանողներ հենց սովորելու ընթացքում են հասկանում, որ սխալ մասնագիտություն են ընտրել։

Ամեն տարի Հայաստանի բուհերն ավարտում են անթիվ-անհամար իրավաբաններ, բժիշկներ, տնտեսագետներ, որոնք հետագայում կամ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան կամ Արևմուտք և մենեջեր, հավաքարար, վաճառող կամ առաքիչ աշխատում տարբեր հաստատություններում։

«Հայաստանում այսօրվա դրությամբ կա 250 հազար պետական ծառայող, 150 000-ն աշխատում են սպասարկման ոլորտում, ավելի քան 10 հազար հանքափոր, 50 000 ծրագրավորող»,- թարմ տվյալներ ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով` աշխարհում կա 30 000 մասնագիտություն, որոնցից միայն 5000-ի մասին գիտեն Հայաստանում։ Ադիբեկյանը համոզված է, որ յուրաքանչյուր դպրոցական պետք է բազմաթիվ թեստեր հանձնի, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո հասկանա, թե ինչ մասնագետ կարող է դառնալ և ինչ պոտենցիալ ունի։

«Հայ դպրոցականների երկու երրորդը չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, նրանք այդ հարցում նույնիսկ նախասիրություններ չունեն։ Թեստային համակարգը թույլ կտա նրանց կողմնորոշվել, բացահայտել անհատական ունակությունները»,- ասաց սոցիոլոգը։

Международная специализированная выставка «Образование XXI Век» - Sputnik Արմենիա
Ռուսական բուհերը դռներն են բացում հայ դիմորդների առաջ

Հինգ տարի առաջ մասնագիտություն ընտրելիս մեզնից քչերն էին մտածում թեստերի օգնության դիմելու մասին։ Մարդկանց մեծ մասն ապագա մասնագիտությունն ընտրում է իներցիայով կամ «դուր գալ-չգալու» սկզբունքով։ Ոմանք իրենց ընտրությունը կապում են ճակատագրի, իսկ մյուսներն էլ հանգամանքների հետ։

«Յուրաքանչյուրը պետք է ընտրի այն, ինչ հոգեհարազատ է իրեն։ Մեկը «ուժեղ է» հումանիտար գիտությունների ոլորտում, մյուսը` բնական։ Եկեղեցին այս հարցում խորհրդատու չէ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։

Նրա խոսքով` կարևորն այն է, թե ինչի համար է մարդն ընտրում այս կամ մասնագիտությունը, իսկ մնացածը կարողությունների հարց է։

Լրահոս
0