00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական բուհերը դռներն են բացում հայ դիմորդների առաջ

© Sputnik / Aram Nersesyan Международная специализированная выставка «Образование XXI Век»
Международная специализированная выставка «Образование XXI Век» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ դիմորդները ռուսական առաջատար բուհերում սովորելու հիանալի հնարավորություն և հեռանկարներ ունեն։ Հայաստանի և Ռուսաստանի ավելի քան 60 կազմակերպության ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում և ուսումնական տարբեր ծրագրեր են ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Երևանում ընթացող «Կրթություն XXI դար» ուսումնական հաստատությունների և ինդուստրիայի նվաճումների միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում տասնյակ ինստիտուտներ, համալսարաններ, քոլեջներ և արհեստակցական ուսումնարաններ են ներկայացվել, որպեսզի հայ դիմորդները հայրենիքից դուրս ուսում ստանալու հնարավորություն ունենան։

«Եթե կոնկրետ Հայաստանը դիտարկենք, ապա դիմորդներն ավելի հաճախ ընտրում են հումանիտար մասնագիտությունները, օրինակ` իրավաբանություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բուժական գործ և ատամնաբուժություն», — Sputnik Արմենիային ասաց ԺԲՌՀ միջազգային ակադեմիական շարժունակության ստուգման ծառայության ղեկավար Նատալյա Սյուլկովան։

Ինչ վերաբերում է կոնկրետ գիտություններին, ապա նա նշեց, որ արդեն մի քանի տարի է` ինժեներների, մաթեմատիկոսների, քիմիկոսների և ֆիզիկոսների պահանջարկ կա։ Բացի այդ, ԱՊՀ-ում բնապահպանության և ագրարային ոլորտի մասնագետների պակաս կա։

Նա ավելացրեց, որ նման մասնագիտություններով ֆակուլտետներ ընդունվելու համար լավ բազա է հարկավոր, այսինքն աշակերտները պետք է նախապատրաստվեն դպրոցներում, ինչն էլ միշտ չէ, որ ստացվում է։

«Մենք առաջին անգամ ենք նման ցուցահանդեսի մասնակցում Հայաստանում, և հուսով ենք, որ մեր համագործակցությունն արդյունավետ կլինի։ Ներկա պահին ԺԲՌՀ-ում սովորում է 100 հայ ուսանող։ Միայն անցյալ տարի 56 դիմորդ է ընդունվել ՀՀ-ից։ Կան ուսանողներ, որոնք սովորում են ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով», — պարզաբանեց Սյուլկովան։

«Կրթություն XXI դար» ցուցահանդեսի կազմակերպիչ և «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության տնօրեն Ադելինա Քոչարյանն իր հերթին նշեց, որ նման ցուցահանդեսներ նախկինում էլ են անցկացվել, սակայն այս տարվա միջոցառումը բացառիկ է։

«Սա Ռուսերենի ուսումնասիրման կենտրոնի, գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և «Ինտեր էքսպո» ընկերության համատեղ նախագիծն է», — ասաց Քոչարյանը։

© Sputnik / Aram Nersesyan Ադելինա Քոչարյան
Аделина Кочарян  - Sputnik Արմենիա
Ադելինա Քոչարյան

Sputnik Արմենիայի զրուցակիցը նշեց, որ ցուցահանդեսի շրջանակում այս տարի առաջին անգամ դիմորդների ընտրություն կանցկացվի ռուսական տարբեր բուհերում ուսանելու համար։ Ըստ նրա` այսօրվա դրությամբ Ռուսաստանում մասնագիտացված կրթություն ստանալու համար հատկացվել է 232 թափուր տեղ։

«Ցուցահանդեսի շրջանակում նրանց հետ հարցազրույց կանցկացնեն։ Կրթությունը ստանալուց և բուհերն ավարտելուց հետո նրանք կվերադառնան Հայաստան ու աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություն կունենան», — ասաց Քոչարյանը։

Ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները դիմորդներին են ներկայացնում ընդունելության կանոնները, ուսուցման արտոնյալ պայմանները, առանցքային քննությունների հանձնման և ուսանողական կյանքի առանձնահատկությունները, ինչպես նաև ընդունելության ստուգումներ և օլիմպիադաներ են անցկացնում։

© Sputnik / Aram Nersesyan «Կրթություն XXI դար» ուսումնական հաստատությունների և ինդուստրիայի նվաճումների միջազգային մասնագիտացված ցուցահանդես
Международная специализированная выставка «Образование XXI Век» - Sputnik Արմենիա
«Կրթություն XXI դար» ուսումնական հաստատությունների և ինդուստրիայի նվաճումների միջազգային մասնագիտացված ցուցահանդես

Բացի հիմնական մասնագիտություններից, աշակերտներն ու ուսանողները կկարողանան ընտրել լրացուցիչ կրթություն` դասընթացներ լեզվական դպրոցներում, դասեր միասնական պետական քննությունների պատրաստման ուղղությամբ, կրթական ծրագրեր արտասահմանում։

Ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերի անվճար ուսուցման կանոնները և կանցկացնի երկու հարյուրից ավելի դիմորդների մրցութային ընտրություն 2016/2017 ուսումնական տարիների համար` ուսուցման բոլոր մակարդակներում։

 

Լրահոս
0