ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անհապաղ քրեական գործ հարուցել երեկ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառած ոստիկանների դեմ:
ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ պաշտպանը պահանջել է նաև անհապաղ կասեցնել այդ արարքների մեջ կասկածվող յուրաքանչյուր ոստիկանի ծառայությունը մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը՝ անկախ այն հանգամանքից նրանք քաղաքացիական հագուստով են եղել, թե համազգեստով: