00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
40 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արեշև. Մոսկվան չի միջամտի Երևանի ներքաղաքական իրադարձություններին

Բաժանորդագրվել
Ռուս փորձագետը կարծում է, որ Երևանում ստեղծված իրավիճակը «բարենպաստ միջավայր է դարձել վտանգավոր լուրերի տարածման համար», իսկ ապատեղեկատվությունը սպառնում է կայունացմանը:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում հուսով են, որ Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրավելու հետ կապված իրավիճակը կլուծվի առանց զոհերի, այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ռուս փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:

Վտանգավոր լուրեր

Փորձագետն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները մինչև հիմա տեղի ունեցածը չեն որակել որպես «ահաբեկչություն» և «ահաբեկչական գործողություն»:

«Այսպիսով, եթե խոսք լիներ հակաահաբեկչական գործողության մասին, դա կենթադրեր ԶԼՄ-ների հետ աշխատանքի սահմանափակում, սահմանափակումներ քաղաքացիների տեղափոխման վրա և արգելք զանգվածային միջոցառումների անցկացման վրա: Մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում: Մամուլն աշխատում է բավական ազատ ռեժիմով, տեղի են ունենում ցույցեր՝ կապված զինված խմբի պահանջներին աջակցելու հետ»,- ասաց Արեշևը:

Նրա խոսքով՝ այս ֆոնին տագնապ է առաջացնում այն, որ ստեղծված իրավիճակը «բարենպաստ միջավայր է դարձել վտանգավոր լուրերի տարածման համար»: Արեշևը կարծում է, որ ապատեղեկատվությունը կարող է նյարդայնության և դյուրագրգռության պատճառ հանդիսանալ: Ներքին աստառ ունեցող կոնֆլիկտը կարող է արտաքին մանիպուլյացիաների օբյեկտ դառնալ:

«Այս դեպքերը անգամ չեչենական հատուկ ծառայության հետ կապելու տարօրինակ փորձեր են արվում. լրատվական գործակալություններից մեկի լրահոսում եմ տեսել: Լուրեր են պտտվում ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի և ռուսական ռազմական օբյեկտների վերաբերյալ: Ինձ թվում է, որ այդ ամենը շատ վտանգավոր է, ուստի այն ամենը, ինչ տեղի է ունենում, Հայաստանի ներքին գործն է, և Ռուսասռանը, իհարկե, որքան էլ մտահոգված լինի, չի միջամտի կատարվածին», — ասաց փորձագետը:

Հայտարարություններ և կարծիքներ

Բարդ իրավիճակի կարգավորման հարցում Արեշևն անդրադառնում է պաշտոնաթող գեներալ Վիտալի Բալասանյանի հայտարարությանը: Գեներալը հաղորդել է, որ Հայաստանի նախագահի հանդիպումը Ժիրայր Սեֆիլյանի հետ հնարավոր է միայն այն բանից հետո, երբ զինված խումբը վայր դնի զենքը: Արեշևի կարծիքով՝ լուծում պետք է գտնեն Հայաստանի իշխանությունները և այն հասարակական խմբերը, որոնք հանդես են գալիս քաղաքական կարգախոսներով:

«Պետք է նշեմ, որ ցանկացած երկրում զենքի սպառնալիքով քաղաքական պահանջներ առաջադրելը չի կարող արդյունավետ հիմք ծառայել բանակցությունների համար: Այս դեպքում պետք է հույսը դնել Հայաստանի իշխանությունների զսպվածության վրա, որոնք բանակցությունների ճանապարհով խնդիրը լուծելու ուղի են բռնել»,- ասաց Արեշևը:

Անդրադառնալով երևանյան դեպքերի վերաբերյալ ռուսական փորձագիտական հանրության արձագանքին՝ նա նշեց, որ հանրային հարթակներից հնչում են տարբեր տեսակետներ, որոնց թվում նաև բավականաչափ սուր մեկնաբանություններ են լինում:

Նա հիշեցրեց, որ պաշտոնական տեսակետ արտահայտում են նախագահը, նրա մամուլի քարտուղարը, ԱԳՆ-ն, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները:

Լրահոս
0