ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արﬔն Մարտիրոսյանը ձերբակալվել է: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին կետով սահմանված հանցանքի՝ այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ Արմեն Մարտիրոսյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը որևէ անկարգություն չի կազմակերպել, կան փաստեր, որոնք վկայում են, որ նա փորձել է հանդարտեցնել իրավիճակը: