ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Երևանի ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ երեկ երեկոյան բերման է ենթարկվել 165 մարդ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Թե բերման ենթարկվածներից քանիսն են ազատ արձակվել և քանիսն են ձերկալվել, ոստիկանությունից չպատասխանեցին` հավելելով, որ այս պահին հրապարակվում է միայն բերման ենթարկվածների մասին տեղեկությունը:
Հիշեցնենք, հուլիսի 29-ի երեկոյան Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում ոստիկանությունը ցույցը ցրելու նպատակով հատուկ միջոցներ էր կիրառել քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 60 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: