ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Մարդու իրավունքի պաշտպան Արման Թաթոյանը այս պահին այցելում է բուժկենտրոններ՝ տեսակցելու Սարի թաղում ոստիկանության իրականացրած հատուկ միջոցառման հետևանքով տուժած քաղաքացիներին։
Պաշտպանը դրանից առաջ եղել է Սարի թաղում։
Գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել։
Քաղաքացիներն ահազանգել են վիրավորների, բերման ենթարկվածների մասին։
Արման Թաթոյանը այցելել է նաև այն քաղաքացիներին, որոնց տունը, գույքը վնասվել են ոստիկանների նետած նռնակներից։