ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Պավել և Արամ Մանուկյանների վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր։
Զինյալներին արդեն մեղադրանք է առաջադրվել՝ «ոչնչացնելու սպառնալիքով շինություն գրավելու» և «ապօրինի զենք պահելու» հոդվածներով։
Հարազատներին թույլ չեն տալիս Մանուկյաններին տեսակցել։
Նրանց պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ինեսա Պետրոսյանը եղել է հիվանդասենյակում եւ հայտնել, որ Պավել Մանուկյանը մարտական է տրամադրված և հացադուլ է հայտարարել։