ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի-Sputnik. ՄԻՊ գրասենյակ ստացված զանգերի կապակցությամբ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխան միջոցներ։ Ըստ Զոհրապ Եգանյանի` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուշադիր կերպով հետևում է Խորենացի փողոցում կատավող իրադարձություններին։
ՄԻՊ գրասենյակը հիշեցնում է` «Հավաքների ազատության մասին» օրենքով խաղաղ հավաքի ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավաքի խաղաղ բնույթը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի խաղաղ բնույթը վտանգելուն:
Ժամեր առաջ ոստիկանության գնդի գրավված շենքի մոտ հավաքվածների և ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում։ Ցուցարարները սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ոստիկաններն էլ պատասխանեցին լուսաձայնային նռնակներով։ Դրանից հետո հավաքված մարդիկ սկսեցին ցրվել, ոստիկանները սկսեցին առաջ շարժվել ու որոշ տարածություն առաջ շարժվելով` կանգնեցին։ Այնուհետև գնացին դեպի հին դիրքերը։ Բախումի հետևանքով կան տուժածներ երկու կողմից։