ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Այս պահին, երբ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է իրականացվում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքական ապաստան է խնդրում Գերմանիայից։
Զինված հեղաշրջման կազմակերպիչները թույլ չեն տվել, որպեսզի Էրդողանի ինքնաթիռը վայրէջք կատարի Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում։
Նա ստիպված է եղել ապաստան խնդրել այլ երկրից։
Մինչեւ այդ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ժողովրդին կոչ անելով դուրս գալ փողոց՝ ի նշան բողոքի: Նա վստահեցրել է՝ հեղաշրջման փորձ կատարած անձինք պատասխանատվության կենթարկվեն: