ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի-Sputnik. Հուլիսի 12-ին` ժամը 05.30-ից մինչև 17.00-ը, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին։
ԱԻՆ-ից հայտնում են, որ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
• միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
• երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
• ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: