00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք ռեժիսորը սիրահարված է Երևանին

© Sputnik / Асатур ЕсаянцАрмяно-турецкая киноплатформа
Армяно-турецкая киноплатформа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը հարթակ է տրամադրել հայ և թուրք ռեժիսորներին` նպատակ ունենալով կինոն ծառայեցնել երկու ժողովուրդների երկխոսության խթանմանը։ Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է թուրքական պլատֆորմի ռեժիսորների հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի-Sputnik. Գոհար Սարգսյան. «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ»-ի բացման արարողությունը մեծ ոգևորությամբ դիմավորեցին և՛ հայ, և՛ թուրք կինոգործիչները։

Րաֆֆի Հերմոն-Արաքսն իրեն համարում է աշխարհի քաղաքացի. ծնվել է Թուրքիայում, որոշ ժամանակ ապրել Փարիզում, իսկ արմատները խոր ձգված են Հայաստանում։ Մեզ հետ զրույցում նա վստահություն հայտնեց, որ արվեստը կարող է միացնել թշնամական հարաբերություններ ունեցող ժողովուրդներին։

© Sputnik / Асатур ЕсаянцՐաֆֆի Հերմոն–Արաքս
Режиссер Раффи Гермон Аракс (Raffi Hermon Arax) - Sputnik Արմենիա
Րաֆֆի Հերմոն–Արաքս

«Թուրքիա և Հայաստան ասելիս պետք է անջատել պետությունը, կառավարությունը, ժողովուրդն ու ժողովրդի դեմոկրատ հատվածը։ Հիմա Թուրքիայում շատ բան է փոխվել։ Օրինակ, տարիներ առաջ հայոց ցեղասպանության լինել-չլինելու մասին դժվարանում էինք խոսել, մենակ էինք զգում մեզ, հիմա ասում եմ`ախպեր ջան, ես կարող եմ տալ ամենաքիչը 100 թուրք պրոֆեսորի անուն, որոնք հայկական ցեղասպանությունն ինձանից լավ գիտեն ու կապացուցեն փաստաթղթերով»,-ասաց նա։

Ասաց ու մեջբերեց իր գործընկերներից մեկին` թուրք վավերագրող ռեժիսոր Մելեք Թայլանին։ Հայաստանի, մասնավորապես Երևանի մասին խոսելիս տիկնոջ աչքերը փայլեցին։ Պատմեց, որ սիրահարված է մեր մայրաքաղաքին, երազում է ավելի երկար ժամանակով այցելել, շրջագայել ու ավելի մտերմանալ հայերի հետ։

© Sputnik / Асатур ЕсаянцՄելեք Թայլան
Турецкий режиссер Мелек Тайлан (Melek Taylan) - Sputnik Արմենիա
Մելեք Թայլան

«Տարիներ առաջ Հայաստանից արվեստագետներ էին եկել Ստամբուլ։ Նրանց խնդրեցի, որ պարտադիր կերպով իմ տանը գիշերեն։ Հիմա նրանք իմ ընկերներն են։ Հենց այսպես պետք է սկսել հարաբերությունները»,-ասաց նա։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրանը» և երեք աստղերը. Երևանում մեկնարկեց միջազգային կինոփառատոնը

Վավերագրող ռեժիսորը կարծում է, որ հայ-թուրքական պլատֆորմը ևս ունակ է միավորելու երկու ժողովուրդներին։ Եվ ստեղծվելիք ֆիլմերը կպատմեն նրանց մասին։

«Ես վստահ եմ, որ հայերն ու թուրքերը կարող են կրկին դառնալ լավ հարևաններ»,-ասաց նա։

Մեր այն հարցին, թե Հայաստան այցելող ու հայերի մասին ֆիլմ նկարահանող ռեժիսորներն իրենց երկրում ճնշումների չե՞ն ենթարկում, նա պատասխանեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում ներկայացած ռեժիսորները նման խնդիրներ վստահաբար չեն ունեցել։ Մյուսների մասին չի կարող պնդել։

Լրահոս
0