ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը երկրի նախագահ Մարսել Ռեբել դի Սոզայի կողմից պետական մրցանակ կստանան` Վաստակի շքանշան, հայտնում է Р-Спорт-ը` հղում անելով A Bola-յին։
Կիրակնօրյա հանդիպումը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ավարտվեց 1։0 հաշվով` պորտուգալացիների հաղթանակով։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, իսկ լրացուցիչ ժամանակում Պորտուգալիայի հավաքականին հաղթանակ բերեց Էդերը` Ուգո Լյորիսի դարպասն ուղարկելով գնդակը 109-րդ րոպեին։
«Կրիշտիանու Ռոնալդուին կորցնելը, հոգնածությունը, խաղի ընթացքի վրա ազդելու համար մարտավարությունը փոխելու հնարավորությունը, լրացուցիչ ժամանակում առաջատար դիրք զբաղեցնելն, այդ թվում` երկրորդ լրացուցիչ ժամանակի ընթացքում, այդ ամենը կոչվում է խելացի խաղ։ Շնորհակալ եմ ֆուտբոլիստներից և պարգևատրում են նրանց Վաստակի շքանշանով», — ասել է դի Սոզան։
Նախագահը նշել է, որ շքանշանները լինելու են երրորդ աստիճանի։