ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկին։
Կիրակնօրյա հանդիպումը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ավարտվեց 1։0 հաշվով` պորտուգալացիների հաղթանակով։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի, իսկ լրացուցիչ ժամանակում Պորտուգալիայի հավաքականին հաղթանակ բերեց Էդերը` Ուգո Լյորիսի դարպասն ուղարկելով գնդակը 109-րդ րոպեին։
Ավելի վաղ պորտուգալացիները տնային խաղում երկրորդ տեղն էին զբաղեցրել 2004 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ։ Լեհաստանում և Ուկրաինայում Պորտուգալիայի հավաքականը Եվրո 2012-ին նվաճեց բրոնզե մեդալներ, գրում է Р-Спорт-ը։