ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հուլիսի 10-ի երեկոյան Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Հրդեհը բռնկվել էր մոտ 1000 քմ մակերեսով տարածքում: Դեպքի վայր են մեկնել 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան:
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.26-ին: