00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մանուշ Եսայան
Չունենք ձևավորված դատական պրակտիկա, որ աշխատանքային վեճերը քննվեն սահմանված ժամկետում.Եսայան
09:05
8 ր
Կարապետ Հովհաննիսյան
ՊԵԿ-ը փորձում է կանխել վարձակալության շուկայում գնանկումը.Հովհաննիսյան
09:14
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:22
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզիչ. Հիմա կարևոր է բասկետբոլի բազային թիմ ստեղծելը

© Страница в Facebook Федерации баскетбола АрменииСборная Армении по баскетболу
Сборная Армении по баскетболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ Մոլդովայում մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, դարձավ չեմպիոն

Հավաքանի մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնությունը, խոսեց ապագայի ծրագրերի մասին:

-Պարոն Գյոկչյան, հիմա արդեն ունենք Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն հավաքական, ինչպե՞ս հավաքվեց այդ թիմը:

— Հավաքականի ձևավորման ամբողջ գործընթացը տեղի ունեցավ Հայաստանից դուրս: Ամեն ինչ սկսվեց դեռևս 7 ամիս առաջ: Երբ պլանավորեցինք, որ պետք է ձևավորենք մարտունակ հավաքական: Սկսեցինք բանակցությունները տարբեր խաղացողների հետ, փնտրեցինք տարբեր խաղացողների Հայաստանում, Հայաստանից դուրս: Կային շատ բասկետբոլիստներ, բայց մի քանիսը տարբեր պատճառներով չկարողացան գալ:

-Իսկ հիմա ունե՞ք Ձեր ուշադրության կենտրոնում այլ բասկետբոլիստներ, ովքեր կարող են հրավիրել հավաքական:

— Իհարկե ունենք: Կան երեք-չորս բասկետբոլիստներ, ովքեր շատ լավ խաղացողներ են և կարող են ուժեղացնել հավաքականի կազմը:

-Խոսենք Եվրոպայի առաջնության մասին: Առաջին խաղում տպավորություն կար, որ մենք գիտենք մեր մրցակցին: Ո՞րն էր այդ խաղում մեր ուժեղ կողմը:

— Մոլդովայի հետ մեր առաջին խաղից առաջ մենք ուսումնասիրել էին նրանց բոլոր հանդիպումները, և հենց դա էր մեր ուժեղ կողմը: Մենք լավ գիտեինք, թե ինչպես է խաղում մրցակիցը: Գործդ ավելի է հեշտանում, երբ գիտես մրցակցիդ:

Серж Саргсян и члены сборной Армении по баскетболу - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ. Միասնությունը բերում է հաղթանակներ

-Արդյո՞ք Անդորրայի հետ խաղում հուզմունքն էր պարտության պատճառը:

— Մենք տեսել էինք Անդորրայի խաղը, բայց ոչ հիմնական կազմով: Նրանք Ուելսի հետ խաղացել էին 3-րդ կազմով: Այդ էր պատճառը, որ չկարողացանք լավ հասկանալ նրանց խաղը: Անդորրայի խաղին վերաբերող շատ քիչ տեղեկություն կար համացանցում: Մյուս կողմից էլ` երբ Մոլդովային հաղթեցինք, տղաները մտածեցին, որ հաղթանակները պետք է հեշտությամբ տրվեն, բայց դա այդպես չէ:

-Ի՞նչ կասեք Ուելսի հետ խաղի մասին:

— Իհարկե, Ուելսի հավաքականը նույն մակարդակը չուներ ինչ Անդորրան և Մոլդովան: Բայց երբ մենք խաղում ենք մեր խաղը, և պաշտպանությունն աշխատում է, իսկ տղաներն էլ տրամադրված են, խաղը ստացվում էր:

-Արդյո՞ք Իռլանդիայի հետ խաղն ավելի հանգիստ ստացվեց:

¬-Իռլանդիան այս մրցաշարի ամենաուժեղներից մեկն էր: Նրանք շատ կազմակերպված էին, բասկետբոլիստներն էլ բավականին ուժեղ էին: Նրանք եվրոպական բասկետբոլ էին խաղում: Մեզ մնում էր միայն, որ մենք էլ թիմային բասկետբոլ խաղայինք: Ինչն արեցինք:

-Եզրափակչում կարծես գտե՞լ էիք Անդորրայի դեմ ճիշտ հակախաղը:

— Եզրափակչում վստահ էի, որ հաղթելու ենք: Քանի որ մարզիկներից ոչ ոք վնասվածք չուներ, և գերազանց էինք տրամադրված, ապացուցեցինք, որ մենք ամենաուժեղն ենք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

-Հիմա իրավունք ենք ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:

— Եվրոպային ցույց տվեցինք, որ ունենք մարտունակ թիմ: Բայց դժվար է պահել թիմը` սահմանափակվելով հավաքականի խաղերով: Հիմա առավել կարևոր է բազային թիմ ստեղծելը, որ կարող է Ռուսաստանում կամ այլ լիգայում խաղալ: Կարող ենք ստեղծել ակումբ, որտեղ հանդես կգան այս բասկետբոլիստները, ովքեր միասին խաղալու փորձ ձեռք կբերեն և կլավացնեն հավաքականի արդյունքները:

-Արդեն մեկ օր է ինչ հայրենիքում եք, ի՞նչ արձագանքներ եք ստացել այս հաղթանակից հետո:

— Եթե անկեղծ, ապա երբեք նման արձագանքի, նման ընդունելության չէի սպասում: Այս հաղթանակից հետո այդպիսի ընկերներ հիշեցին, և նորից միմյանց տեսանք, ում տեսել էի 30 տարի առաջ: Նրանք ոչ մի կապ չունեին բասկետբոլի հետ, բայց եկել էին ասելու, որ ուրախ են հավաքականի համար: Գալիս են, շնորհավորում են և ասում են, որ հպարտանում են հավաքականով: Մեզ ընդունեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրահոս
0