00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նաղդալյան. «Պատգամավորները չեն կարդացել ԱԺ կանոնակարգը»

© vestnikЭрмине Нагдалян
Эрмине Нагдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանն իր գարնանային նստաշրջանն ավարտեց հայհոյանքների բուռն տարափով։ Նիստի ընթացքին հետևող լրագրողները «պատգամավորական» հայհոյանքների ողջ շտեմարանը հասարակությանը ներկայացրին շատ օպերատիվ ու առանց խմբագրելու։ Ամենահայհոյաշատ նիստը նախագահում էր ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որն այս ամենի վերաբերյալ սեփական տեսակետն ունի:

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ըստ Հերմինե Նաղդալյանի`Ազգային ժողովը դեռ շատ անելիք ունի քաղաքական մշակույթի ու էթիկայի առումով, և «մենք շատ հեռու ենք ցանկալիից»։

«Թեև այսօր հեռահաղորդակցության հնարավորություններն այնպիսին են, որ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն տեսնելու և իմանալու աշխարհի տարբեր խորհրդարաններում կատարվող իրողությունները, թե ինչպես են բաժակները խփում իրար գլխի, միմյանց ծեծում, աթոռներ շպրտում իրար վրա, ամբիոնի մոտ ծեծում միմյանց, այնուհանդերձ ես համարում եմ, որ այս ամենն անընդունելի է, անհամատեղելի խորհրդարանականի բարձր կոչումի, առաքելության և էթիկայի ու մշակույթի հետ։ Շատ վատ եմ զգում, որ հայոց խորհրդարանում էլ են նման տհաճ երևույթներ լինում»,- ասում է նա։

Նաղդալյանը վստահեցնում է` այստեղ, բացի խորհրդարանական էթիկայից, նաև մարդկային կուլտուրայի ու դաստիարակության խնդիր կա։

«Մենք հաճախ ականատես ենք լինում, որ կանայք կնոջը ոչ հարիր պահվածք են դրսևորում, տղամարդիկ էլ տղամարդուն ոչ վայել են պահում իրենց։ Եվ բոլորը կարծես նույն արդարացումն ունեն` սա քաղաքական գործ է, և քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի է։ Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ կարելի է ու թույլատրելի: Կինը ցանկացած վայրում պետք է մնա կին, լինի դա խորհրդարան, թե բոլորովին այլ վայր ու այլ հարթակ, իսկ տղամարդը պետք է լինի իր բարձրունքում: Քաղաքական գործիչները պարտավոր են կիրթ ու դաստիարակված լինեն, հարգեն խորհրդարանն ու այն ամբիոնը, որի մոտ կանգնած են, հարգեն առաջին հերթին իրենց ընտրողներին»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։

Эрмине Нагдалян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Նաղդալյան. Նոր Սահմանադրությամբ փոքրամասնության ձայնը չի լինելու երկրորդական

Նրա խոսքով` խորհրդարանականների «ակտիվացման» պատճառներից մեկն էլ 2017 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններն են։

«Այս տարի նախընտրական քարոզարշավի մեկնարկը կարծես շատ ավելի շուտ տրվեց, և տարբեր մարդկանց մոտ ֆալստարտ եղավ, որովհետև ժամանակից շուտ սկսեցին արշավը, չհաշվարկեցին իրենց իրական ուժերը, և հիմա տեսնում են, որ իրենք չեն ձգում, չկա այդքան արգումենտացիա, աշխատանք, պաշար, որպեսզի կարողանան բարձր նշաձողը պահել։ Ցայտնոտ առաջացավ։ Իմիջը պահելու համար ստիպված սկսեցին գնալ այլ քայլերի, որոնք ցանկալի ու թույլատրելի չեն»,- ասաց Նաղդալյանը։

Նրա կարծիքով` թեև ունենք բազմաթիվ կուսակցություններ և նորացման ակտիվ գործընթաց այնուհանդերձ այսօր ընդդիմադիր թևում կա վակուում, որովհետև տեսնում են, որ բևեռը բաց է և չկա տիրապետող ու իշխող ուժ։

«Այսօր ամենաթեժ ներքին պայքարը ծավալվում է ընդդիմադիր դաշտում, որտեղ այն գործիչները կամ քաղաքական ուժերը, որոնք տեսնում ու գիտակցում են իրենց հնարավորությունների պակասը, փորձում են կտրուկ, ճչացող քայլեր անել հանրության ուշադրությունը գրավելու համար։ Սակայն կարող ենք վստահ ասել, որ մեր հանրությունը բավականաչափ փորձառություն ունի, և չեմ կարծում, որ այս էժանագին տրյուկներին կամ խայծերին կուլ կգնա»,- համոզված է նա։

Նրա կարծիքով` այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք կայացել են, դաշտում դերակատարություն են ստանձնել, իրենց կենսագրությունն են կերտել, պետք է իրենց հնարավորությունն առավելագույնս իրացնեն։

«Այո նոր դեմքերի կարիք կա, նոր անհատներ պետք է դաշտ գան, բայց ոչ թե դատարկ քաղաքական մանիպուլյացիաների արդյունքում, տրանսֆորմացիաների, պերետրուբացիաների արդյունքում, այլև միայն այն դեպքում, երբ հայացքներ, ասելիք ու անելիք ունեն»,- ասաց Նաղդալյանը։

Հետաքրքիրն այն է, որ ընդդիմադիրներն իրենց ելույթներում մեղադրում էին իշխանությանը։ ԱԺ փոխխոսնակը վստահեցնում է` եթե իրենք իրար չմեղադրեին, հնարավոր էր մտածել, որ իշխանությունն այդտեղ կարող է դերակատարություն ունենալ, բայց քանի որ, բացի իշխանությունից, իրենք նաև իրար են ամեն ինչի մեջ մեղադրում, «այդ փաստը խոսում է այն մասին, որ այս ամենը մերկապարանոց է»։

Նաղդալյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը որոշ հնարավորություններ տալիս է քայլեր կատարել շատ ցայտուն խախտումների կամ կարգապահական զանցանքների դեպքում, սակայն ԱԺ նիստը նախագահողը աշխատում է զերծ մնալ այդ քայլերն օգտագործելուց, մտածելով գործընկերներին՝ հատկապես ընդդիմադիր չխանգարելու մասին։

«Այդ դեպքում պատկերացնու՞մ եք` ինչպիսի աղմուկ է բարձրանալու նույն ընդդիմության հարթակից, թե դուք սահմանափակում եք մեր իրավունքները։ ԱԺ-ի 131 պատգամավորներն էլ սիրում են քննադատել նիստը վարողներին, մատնացույց անել կանոնակարգը, որը իրենք համարյա չեն կարդացել։ Ես երբեմն այսպես եմ ձևակերպում` պատգամավորների մեծ մասը փոխարենը զբաղվի իր պարտականությունները ուսումնասիրելով, զբաղվում է նախագահների իրավունքները ուսումնասիրելով»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։

Քանի որ Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը համընկավ ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը խոսեց նաև այն մասին, թե պատերազմը ինչ ազդեցությունը թողեց խորհրդարանական գործընթացների վրա։

Նաղդալյանը վստահեցրեց, որ խորհրդարանականներն այդ օրերին բավական ակտիվ աշխատանքներ են տարել։

«Ապրիլից հետո միջազգային հարթակներում խորհրդարանականների կողմից հսկայական աշխատանք է կատարվել, ընդ որում աշխատանք է տարվել ինչպես տարբեր միջազգային կառույցներում դրսում, այնպես էլ այդ կառույցների ներկայացուցիչների հետ ներսում։ Մենք ունեցել բազմաթիվ այցելություններ, երբևէ այցերի նման առատություն չենք ունեցել, չի եղել այսքան ակտիվ շարժ դեպի Ղարաբաղ»,- ասաց Նաղդալյանը։

Նա նշեց, որ միջազգային հարթակներում հայ պատգամավորների հետ աշխատող գործընկերների զգալի մասը նրանց հետ զրուցելուց հետո անհրաժեշտություն էին տեսնում լինել տեղում, լինել Արցախում և իրենց աչքով տեսնել թե ինչ է Արցախի Հանրապետությունը։

«Ուշադրությամբ կարելի է նայել, որ միայն այս ամիսների ընթացքում որքանով համալրվեց Ադրբեջանի սև ցուցակը քաղաքական գործիչներով, խորհրդարանականներով։ Շնորհակալություն եմ հայտնում բազմաթիվ եվրոպական երկրների մեր գործընկերներին, որոնք այդ օրերին մեզ հետ են եղել և այցելել են Ղարաբաղ` դրանով իրենց աջակցությունը հայտնել Արցախի ազատասեր ժողովրդին»,- ասաց փոխխոսնակը։

Участие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ - Sputnik Արմենիա
ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակությունը քննադատել է կառույցի ղեկավարին

Նաղդալյանը նշեց, որ իրականացված աշխատանքների մի մասը երևացել է, մյուս մասը` ոչ։ Օրինակ` ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի հայ խորհրդարանականների աշխատանքների երևացող մասը նրանց ելույթներն են եղել լիագումար նիստերի դահլիճում։

«Դա կարևոր էր, որ մենք հնարավորություն ունեցանք նշել ապրիլյան ռազմական ագրեսիայի աննախադեպությունը, ծավալների, Ադրբեջանի նախաձեռնությունը, դրա պատճառները, այն հանգամանքները, որ բերել են դրան, մասնավորապես` լռակյաց հանդուրժողականությունը Ադրբեջանի սպառազինվելու վերաբերյալ»,- ասաց նա։

Հայ խորհրդարանականները բազմիցս բարձրացրել են այն հարցը, որ սպառազինությունների ծավալի գծով Ադրբեջանը վաղուց անցել է բոլոր թույլատրելի նորմատիվները։ Դա վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի համար, այլ նաև ողջ տարածաշրջանի։

«Կովկասյան տարածաշրջանում մեկ կայծը բավական է, որպեսզի հրդեհ բռնկվի։ Խոսել ենք միջազգային իրավական նորմերի լայնածավալ խախտումների մասին, որ թույլ տվեցին ադրբեջանցիները։ Դա քաղաքացիական բնակչության և բնակավայրերի հրետակոծումն է, երեխայի իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտումը, զինադադարի պայմանագրի խախտումը, որը ստորագրված էր 1994թ.-ից»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։

Նա հայտնեց, որ միայն ապրիլյան նստաշրջանի ընթացքում հայ պատգամավորները հանդիպել են շուրջ 200 եվրոպական պատվիրակների հետ, ներկայացրել փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր, որոնք ցույց են տվել ինչպիսի վայրագություններ և խախտումներ է կատարել Ադրբեջանը։

«Հասունացրել ենք այն գիտակցությունը, որ պետք է այս ռազմական հանցագործությունների գնահատական տրվի, կատարվի հետազոտություն, հիմա շարունակվում է այս աշխատանքը»,- ընդգծեց նա։

Լրահոս
0