00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակությունը քննադատել է կառույցի ղեկավարին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցУчастие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ
Участие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԽԽՎ հեղինակությունը տուժում է նրա ղեկավար Պեդրո Ագրամունտի վտանգավոր ձևակերպումներից, որը բացահայտ պաշտպանում է Ադրբեջանի շահերը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի- Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունները հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, ասել է Ազգային ժողովի պատգամավոր և հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։
Ագրամունտը հայտարարել էր, որ 47 անդամ երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հաշվի առնել։ Նա նշել էր, որ երկու կողմերը պետք է թուլացնեն լարվածությունը և վերջ տան բռնությանը։

«Մենք չենք կարող անտեսել վեհաժողովի մշտական մարմինների սխալներն այս ողբերգության ժամանակ։ Հակամարտության թեժացման պահից ի վեր Ադրբեջանի ղեկավարությունը հստակ ազդանշաններ է ստացել այն մասին, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որ պատերազմը տարբերակ չէ։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահները, տասնյակ երկրների ղեկավարներ և հարյուրավոր ԱԳՆ-եր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները, տասնյակ այլ միջազգային կազմակերպություններ հանդես են եկել Ադրբեջանի նախագահ Ալիևի հասցեին ոչ երկիմաստ հայտարարություններով, այն է` դադարեցնել ռազմական ագրեսիան»,- ասել է Ֆարմանյանը։

Նրա խոսքով` թեև այդ հայտարարությունները խաղաղության հույս են տվել, ԵԽԽՎ նախագահ Ագրամունտի անպատասխանատու հռետորությունը հակասություն է մտցրել մեր վեհաժողովի և միջազգային հանրության դիրքորոշման միջև ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարումների մասին չիմացությամբ, այլև բացահայտ վտանգավոր ձևակերպումներով, նա բացահայտորեն անցել է Ադրբեջանի կողմն այս անկայուն իրավիճակում։

«Դժբախտաբար, պարոն Ագրամունտի հայտարարությունը կրկին հարցականի տակ է դրել նրա անաչառությունը` որպես վեհաժողովի նախագահի։ Նրա հեղինակությունը լրջորեն տուժում է միլիոնավոր եվրոպացիների և ժողովրդավարական հասարակության անդամների աչքում»,- ասել է Ֆարմանյանը։

Նա նշել է, որ կազմակերպության արժեքները կոշտ և ցինիկ հարձակման ենթարկվեցին սկզբից Եվրոպայի սրտում` Բրյուսելում տեղի ունեցած արյունալի ահաբեկչություններով, իսկ հետո Եվրոպայի հարավ-արևելքում` Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սկսեց Ղարաբաղի ժողովրդի դեմ։

Ագրամունտին ուղղված քննադատությամբ է հանդես եկել նաև հայկական պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ` Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով` այն, որ ԵԽԽՎ գործող նախագահն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի քարտուղարն է, գաղտնիք չէ։

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
ԵԽԽՎ ղեկավարը Բաքվին և Երևանին խաղաղության և ԵԽ պարտավորություններին հետևելու կոչ է արել
«Աննախադեպ է այն, որ նման կառույցի ղեկավարը հանդես է գալիս ոչ թե ԵԽԽՎ շահերի օգտին, այլ պաշտպանում է մեկ անձի շահերը։ Նման կարևորագույն կազմակերպության ղեկավարը պարտավոր է անաչառ և օբյեկտիվ լինել, այլ ոչ թե հրապարակավ աջակցել Ադրբեջանի հանցավոր ռեժիմին և բռնապետությանը»,- նշել է նա։

Իր հերթին խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Իսլամական պետությունը կորցնում է իր ուժը Սիրիայում և միանգամայն հնարավոր է, որ կփորձի ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։

«Ապրիլի 2-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Շատ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են ԻՊ գրոհայիններ։ Միգուցե հենց նրանց առկայությունը կարող է բացատրել այն բարբարոսական գործողությունները, որոնք իրականացվել են ադրբեջանցիների կողմից 4 օրվա ընթացքում»,- ասել է Նաղդալյանը։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

 

Լրահոս
0