ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Վերին Լարսի անցակետը, նախնական տվյալներով, մինչև հուլիսի 10 դեռևս փակ կլինի, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին:
Վերին Լարսը փակ է քարաթափման հետևանքով, Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:
«Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ հուլիսի 4-ի` ժամը 04.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: