ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի-Sputnik. Երևանում տեղի է ունենում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ։
Նիստի շրջանակում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրներ, Աֆղանստանում, Սիրիայում և զինված հակամարտությունների այլ գոտիներում իրադրության զարգացման միտումներ, միջազգային ասպարեզում ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցությունը։
ԱԳՆ ղեկավարները կքննարկեն հավաքական անվտանգության մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության մինչև 2025թ. ռազմավարության նախագիծը և միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության հակազդեցության արտաքին քաղաքական կողմերը։
ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։