00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բորդյուժա. ՀԱՊԿ–ն պետք է արձագանքի անդամ երկրների նկատմամբ ագրեսիային

© Sputnik / Асатур Есаянц Николай Бордюжа
Николай Бордюжа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կարող է արտոնյալ պայմաններով ու գներով զինամթերք ձեռք բերել անմիջապես արտադրող ձեռնարկություններից, իսկ ՀԱՊԿ–ն պետք է կոլեկտիվ արձագանքի անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ կիրառվող ռազմական ագրեսիային, Երևանում հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների անմիջական հարևանությամբ իրավիճակի ցանկացած ապակայունացում, հատկապես` զինված ընդհարում, սպառնալիք է բոլոր երկրներ և երկրների կայունության համար, այդ իսկ պատճառով մենք անուշադրության չենք մատնում նման երևույթները, չորեքշաբթի Երևանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ 

Նա հիշեցրեց, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը նիստի բացմանն արտասանած իր ելույթում հիշատակեց ՌԴ ղեկավարության ակտիվ դերակատարությունը ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի կայունացման և ԼՂ լուծման փոխադարձ ընդունելի տարբերակների որոնման գործում։

«Կարող եմ ասել, որ ՌԴ նախագահի, վարչապետի և ԱԳ նախագահի ակտիվությունն այս հարցում ՀԱՊԿ շրջանակներում գործընկերների` իրավիճակի կայունացմանն ուղղված գործողություն է»,- ասաց նա` միաժամանակ հավելելով, որ ՀԱՊԿ-ն քարտուղարությունը կամ Գլխավոր քարտուղարը չեն, այլ 6 անդամ երկրները։

Բորդյուժան ասաց, որ այդ ժամանակահատվածում բոլոր անդամ երկրների ղեկավարները, իրենց քաղաքական կշիռն օգտագործելով, փորձում էին ազդել զինված ընդհարման դադարեցման վրա և կողմերին վերադարձնել բանակցային սեղան, ինչը, ըստ էության, և արվեց։ Նրա կարծիքով` այդ արդյունքը ևս ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների քաղաքական կշռի արդյունքն է։

Армен Геворгян - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԽ քարտուղար . ՀԱՊԿ նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվար իրավիճակում

«Ես կարծում եմ, որ առաջին հերթին այս տեսանկյունից է պետք դիտարկել ՀԱՊԿ-ի դերը և ոչ թե զինված ուժերի ներուժի կիրառման տեսանկյունից։ Մեր հիմնական հաղթաթուղթը մեր անդամ երկրների ու դրանց ղեկավարների քաղաքական ազդեցությունն է»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման ծրագրի ընթացքով։ Նիկոլայ Բորդյուժան հիշեցրեց, որ նման համատեղ համակարգեր ՌԴ-ն արդեն ունի Բելառուսի և Ղազախստանի հետ, և այժմ աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ նման համակարգ ստեղծելու ուղղությամբ, որն այս պահին արդեն իրավական ձևակերպման փուլում է։

«Նման համակարգերի ստեղծումը տարածաշրջաններում առաջին քայլն է, որից հետո այդ համակարգերը պետք է միավորվեն միասնական կանոններով ու կարգավորումներով, ինչը թույլ կտա ՀԱՊԿ միասնական համակարգ ստեղծել ՀԱՊԿ-ի ամբողջ տարածքում»,- ասաց Բորդյուժան։

Նա հավելեց, որ դա բարդ է, բայց լուրջ միջոց է ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման համար, և ողջունեց այն փաստը, որ ՀՀ խորհրդարանն արդեն իսկ քննարկում է այս համակարգի ստեղծման հարցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտնել էր, որ ՀՕՊ միացյալ համակարգում ներառված զորքերի ընդհանուր կառավարումը կտնօրինի Ռուսաստանը, իսկ ՀՕՊ առանձին համակարգերը կվերահսկվեն Հայաստանի ռազմական ղեկավարության կողմից։

Николай Патрушев - Sputnik Արմենիա
Պատրուշև. ՀԱՊԿ երկրները պետք է ահաբեկչության դեմ պայքարի օրինակ ծառայեն

Նիկոլայ Բորդյուժան նշեց նաև, որ ստեղծվող համակարգն անմիջական նշանակություն է ունենալու նաև ճգնաժամային արձագանքման համար` թույլ չտալու, որ ՀԱՊԿ անդամ երկրների կամ դրանց անմիջականորեն հարող տարածքում զենք կիրառվի կամ զինված բախումներ տեղի ունենան։

Այս տեսակետից, նրա խոսքով, կարևոր է նաև ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովված լինելու հանգամանքը, ինչի համար կարևոր է ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական արտոնյալ համագործակցությունը։

«Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է արտոնյալ պայմաններով ու գներով զինամթերք ձեռք բերել անմիջապես արտադրող ձեռնարկություններից»,-ասաց նա։

Հաջորդ կարևոր քայլը, Նիկոլայ Բորդյուժայի խոսքով, կոլեկտիվ ուժային պոտենցիալի առկայությունն է, որպեսզի ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի կիրառման պարագայում հնարավոր լինի կոլեկտիվ ռազմական օգնություն ցույց տալ։ Ճգնաժամային երևույթների պարագայում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, կարող են ներգրավվել նաև ՀԱՊԿ շրջանակներում գործող խաղաղապահ ուժերը։

Իսկ հաճախ հնչող հարցին, թե ինչու մինչ օրս այդ ուժերը որևէ տեղ չեն կիրառվել, Բորդյուժան պատասխանեց. «Իմ անձնական դիրքորոշումը հետևյալն է. մենք պետք է խաղաղապահ ուժերն օգտագործենք այն տարածաշրջաններում, որոնք անմիջականորեն սպառնում են մեր երկրների կայունությանն ու անվտանգությանը»,-ասաց նա` հավելելով, որ ուղարկել այդ ուժերը որևէ այլ տեղ, օրինակ` Աֆրիկա, և վտանգել զինծառայողների կյանքը, արդարացված չէ։

Լրահոս
0