ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հաղորդել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» արդեն համաձայնեցված է, գրում է armsport-ը։
«Մխիթարյանի տրանսֆերը «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» համաձայնեցված է: Հենրիխն արդեն բնակարան է գտել Մանչեսթերում»,- գրել է Դի Մարցիոն իր Twitter-ի էջում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» Մխիթարյանի տրանսֆերի համար կստանա 42.5 մլն եվրո:
Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի ամառը։ 2015/16 խաղաշրջանի ժամանակ Մխիթարյանը 31 խաղ է անցկացրել Գերմանիայի առաջնության ժամանակ` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Deutche Welle պարբերականի վարկածով դարձավ 2015-2016 խաղաշրջանի լավագույն խաղացողը գերմանական Բունդեսլիգայում։