00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական մթերքին փոխարինել են հայկականն ու ադրբեջանականը

© Sputnik / Asatur YesayantsАрмянские помидоры
Армянские помидоры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս–թուրքական հարաբերությունների ճգնաժամի պատճառով թուրքական մթերքը շուկայում փոխարինվել է հայկական և ադրբեջանական մթերքով։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Թուրքական արտադրանքը, որը պատժամիջոցների պատճառով արգելվել է ներկրել Ռուսաստան, փոխարինվել է Հայաստանի, Ադրբեջանի, Սերբիայի և Չիլիի արտադրանքով, որը որակով չի տարբերվում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի առևտրի և ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը։

Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղարկել Վլադիմիր Պուտինին և խորը ափսոսանք է հայտնել Սու-24-ի ռուս օդաչուի մահվան կապակցությամբ։ Ավելի ուշ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ պետք է այս հարցի առնչությամբ քաղաքական որոշման սպասել։

«Որակով` ոչ (չեն զիջում)։ Օրինակ` թուրքական հնդկահավի միսը լիովին փոխարինվել է չիլիականով։ Առաջին եռամսյակում առաքվել է 24 հազար տոննա։ Արտադրանքի տեսականու մի մասն իր վրա է վերցրել Սերբիան։ Հինգ ամսվա ընթացքում այդ երկրից արտահանումն աճել է 9 տոկոսով։ Պետք է հիշել, որ ռուսական շուկան բավական տարողունակ է. Մոսկվան սպառում է 12 մլն տոննա, դա շատ մեծ թիվ է»,- Նեմերյուկը պատասխանել է ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե արդյո՞ք փոխվել է մթերքների որակը։

Նրա խոսքով` մայրաքաղաքի իշխանությունները փոխարինել են թուրքական արտադրանքը, մասնավորապես, Հայաստանից և Ադրբեջանից ներկրված մթերքով։

«Եթե դիտարկենք 2016թ.-ի առաջին եռամսյակը, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ադրբեջանից առաքվող լոլիկի ծավալն ավելացել է 4 անգամ, Մարոկկոյից` 1,5 անգամ, Իրանից առաքվող վարունգի ծավալը` գրեթե 2 անգամ, Պակիստանից առաքվող մանդարինի ծավալը` 1,5 անգամ։ Հավի միս մենք միշտ էլ շատ ենք ունեցել»,- պարզաբանել է պաշտոնյան։

Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից արգելել է մի շարք ապրանքների ներկրումը Թուրքիայից, արգելված արտադրանքի թվում են մսեղենը, հավը և հնդկահավը, թարմ և սառեցված լոլիկը, սոխը, ծաղկակաղամբը և բրոկոլին, վարունգը, թարմ և չորացրած մանդարինն ու նարինջը, խաղողը, խնձորը, տանձը, ծիրանը և այլ մրգեր։ Մինչ այդ Թուրքիան առաջատար դիրք էր զբաղեցնում Ռուսաստան արտահանած լոլիկի ծավալով։ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Սիրիայում թուրքական F-16-ը խոցեց ռուսական Սու-24 ռմբարկուն։

Լրահոս
0