00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
17 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:01
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
54 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Made in Armenia. Արարատի փեշերին աճող քաղցրահամ ծիրանը

© Sputnik / Ani Liparityan Абрикосы
Абрикосы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսը սպասված ամիս է հայերի համար. Անուշաբույր ծիրանի սեզոնը հենց այս ամսին է սկսվում։ Հայաստանի խորհրդանիշներից մեկը համարվող այս մրգին անհամբերությամբ են սպասում ոչ միայն ծիրանի սիրահարները, այլև` ծիրան աճեցնող ու դրա վաճառքից ստացած եկամտով ապրող գյուղացիները։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Եթե գարունը տաք է լինում, ուրեմն հյութալի ծիրանի առատ բերքն ապահովված է։ «Հայկական» գարունն այս տարի արդարացրեց ծիրանասերների հույսերը։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելեցին Արտաշատի մոտ գտնվող ծիրանի այգիներ, հագեցրին ծիրանի քաղցն ու որոշեցին ներկայացնել արևահամ պտղի կարևորությունն ու օգտակար հատկանիշները։

Դուդուկ

Հենց ծիրանի ծառից են պատրաստում հայկական փողային գործիքներից մեկը` դուդուկը, որն իր յուրահատուկ հնչյունների շնորհիվ մեծ ճանաչում ունի նաև արևմտյան երաժիշտների շրջանում։

Հայկական դուդուկը ոմանք նաև ծիրանափող են անվանում։ Շատ վարպետներ են փորձել դուդուկ պատրաստել տանձենուց, սալորենուց և նույնիսկ խնձորենուց։ Սակայն գործիքն ինքնատիպ հնչողություն է ստանում միայն ծիրանենու փայտից պատրաստելու դեպքում։

© Sputnik / Asarur YesayantsԴուդուկ
Дудук - Sputnik Արմենիա
Դուդուկ

Սնունդ` հոգու և մարմնի համար

Արդեն ավելի քան երեք հազարամյակ է` ծիրանը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է համարվում։ Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»։ 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris։

Տնային տնտեսուհիները հուլիսի վերջից սկսում են ծիրանից չիր, մուրաբա, կոմպոտ ու ջեմ պատրաստել։

Sputnik Արմենիան ներկայացնում է արևահամ ծիրանի յուրահատկությունները - Sputnik Արմենիա
Արարատյան դաշտի արևահամ ծիրանը

Ընդ որում` շատերը չեն թափում նաև ծիրանի կորիզները` իմանալով դրանց բուժիչ հատկությունների մասին։ Գիտնականներն ապացուցել են, որ այն կարող է բուժել քաղցկեղը։ Ծիրանի կորիզն օգտագործվում է նաև բրոնխիտ, կապույտ հազ և նեֆրիտ բուժելու համար։ Միաժամանակ պետք է հիշել, որ ո՛չ ծիրանը, ո՛չ էլ ծիրանի կորիզը չարաշահել չի կարելի. տհաճ հետևանքներն անխուսափելի կլինեն և կարող են նույնիսկ դիարեայի (փորլուծության) պատճառ դառնալ։

Ծիրանի կորիզն օգտագործվում է նաև կոսմետիկ միջոցներ պատրաստելիս։ Ծիրանի բաղադրության մեջ առկա նյութերը նպաստում են առողջության պահպանմանը, որոշ հիվանդություններ կանխում, հատկապես սրտանոթային համակարգի, լյարդի և երիկամների հետ կապված հիվանդությունները։

Ասում են, որ ծիրանն իր մեջ ոսկի է պարունակում, ինչը դրական ազդեցություն է գործում մարդու ուղեղի և մյուս օրգանների վրա։

© Sputnik / Ani Liparityan Ծիրանենի
Абрикосы - Sputnik Արմենիա
Ծիրանենի

Ազգային միրգ

Մի խոսքով, ծիրանը ոչ միայն հայկական խորհրդանիշներից մեկն է, այլև` առողջության գրավականը։ Հայերն այնքան են սիրում այս միրգը, որ 2010 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհին` Եվա Ռիվասը, կատարեց Apricot Stone ստեղծագործությունը։

Հատկանշական է, որ երեք օրով Հայաստան այցելած Հռոմի Ֆրանցիսկոս պապին օդանավակայանում դիմավորեցին ծիրանով և լավաշով, որն, ի դեպ, նույնպես մեր երկրի խորհրդանիշներից մեկն է։

Եկե՛ք Հայաստան և հյութալի ու արևահամ ծիրան համտեսեք։

Լրահոս
0