00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորի հացը չի ուտվի

© Sputnik / David GalstyanВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը և էնդոկրինոլոգ–սննդաբան Հասմիկ Աբովյանը Sputnik Արմենիա ռադիոկայանում հավաստիացրել են, որ մեր զինվորն ուտում է անհրաժեշտ չափով ու որակով։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Արա Մարգարյանը նշեց, որ ամբողջ զինվորական անձնակազմի կերակրման գործընթացը ԶՈՒ-ում իրականացվում է իրավական ակտերի հիման վրա, չափաքանակները մշակվում են մասնագետների կողմից և սահմանվում ՀՀ կառավարության որոշմամբ ու պաշտպանության նախարարի հրամաններով։

Զինվորականների կերակրման հինգ տեսակի չափաքանակ կա, այդ թվում` օդաչուական, հոսպիտալական, ռազմական վարժարանի սաների համար։ Իհարկե, հատուկ` N 6 չափաքանակ է սահմանված առաջին գծում մարտական հերթապահություն կատարող անձանց համար, որոնք ֆիզիկապես ավելի ծանրաբեռնված են և ավելի շատ են էներգիա կորցնում, հետևաբար, կարիք ունեն ավելի կալորիական սննդի։ Այդ զինվորները նաև հոգեբանորեն են ավելի լարված, հետևաբար N 6 չափաքանակը ներառում է ծախսված էներգիան վերականգնող սննդատեսակներ` ջեմ, թխվածքաբլիթ, խտացրած կաթ, շոկոլադ, կարամել։

Армейская столовая - Sputnik Արմենիա
«Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ». ի՞նչ է ուտում հայ զինվորը

Նախաճաշից, ճաշից և ընթրիքից բացի, ռազմական վարժարանի սաները, օդաչուներն ու հոսպիտալում բուժվողներն ստանում են նաև «կեսօրիկ»` նախաճաշի և ընթրիքի միջև։ Զինծառայողն օրական ստանում է 3895 կկալ, իսկ առաջին գծում` 4160 կկալ սննդամթերք։ 2015 թ-ից անձնակազմին հատկացվում է 26 տեսակի առաջին ճաշատեսակ և օրական երեք անգամ` տաք սնունդ։ Կան նաև աղցաններ ու սառն ուտեստներ։

Մարգարյանը հատուկ ոգևորությամբ անդրադարձավ մսի թեմային. «Ներկա պահին անձնակազմին հատկացվում է տավարի միս, խոզի, նաև` հավի միս։ Այն օրերին, երբ ընթրիքի ժամանակ խոզի միս պլանավորված չի լինում, մենք անձնակազմին հատկացնում ենք խեկ տեսակի սառեցրած ձուկ, որը շատ են սիրում տղաները և ախորժակով ուտում»։

Նրա խոսքով` պլանավորման ժամանակ հաշվի են առնում բոլոր հանգամանքները և նույն ձևի անձնակազմի կազմակերպման գործընթացում կատարվում են համապատասխան ցուցումներ։

«Հասանելիք մսից 100 գրամը պետք է օգտագործվի ճաշի ժամանակ, իսկ երկու օրը մեկ 50 գրամ միսն ընթրիքին պետք է օգտագործվի խորովածի տեսքով»,– ասաց նա

Էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանն էլ հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ երիտասարդ տղաներն ավելի սուր են ունենում քաղցի ու ախորժակի զգացողություն. «Տղաների թե՛ մկանների, թե՛ մտավոր աշխատանքի համար նախատեսված են ցորենազգիներին պատկանող ճատեսակներ` գարեձավար («պեռլովկա»), կորեկաձավար («պշոնկա»)։ Այս շիլաները երիտասարդ տղաներն այնքան էլ չեն սիրում, ոմանք նույնիսկ զզվում են, բայց դրանք պարտադիր պետք է լինեն սննդակարգում։ Սննդակարգում կան նաև հնդկաձավար, բրինձ, ցորենաձավար, ոլոռ, ոսպ, լոբի և սիսեռ»։

Աբովյանը նաև նշեց, որ սթրեսի ենթարկված մարդիկ հատկապես զգում են քաղցրեղենի կարիք, չէ՞ որ բարդ ածխաջրերն օգնում են հաղթահարել սթրեսը և բարձրացնել տրամադրությունը։ Երեք տեսակի մակարոնեղենից պատրաստվում են ապուրներ և խավարտներ, օրական հատկացվում է 60 գրամ սառեցված ձուկ։ Բոլոր ճաշատեսակները պատրաստվում են բուսական յուղով։

Асмик Абовян и Ара Маргарян в гостьях у Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. մանկատան ու զինվորի հացն ուտելը «հարամ է»

Բուսական ճարպն ավելի կալորիական է, քան կենդանականը, բայց զինվորների սննդակարգում առկա է նաև կենդանականը, որը կարևոր է աճող օրգանիզմի համար։ Նախաճաշում ամեն օր ներառված է 20 գրամ սերուցքային կարագ, ընթրիքին` 20 գրամ պանիր, շաբաթական չորս անգամ` հավի ձու, օրական 60 գրամ շաքարավազ, տարբեր տեսակի համեմունքներ։

Կարտոֆիլը, կաղամբը, բազուկը, գազարը, սոխը, ինչպես նաև այլ մթերքներ զինծառայողի ցանկությամբ տրվում են որպես լրացուցիչ չափաքանակ։

Անցած տարվա հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը հատկացվում է մուրաբա` օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և վիրուսային հիվանդություններից զերծ պահելու համար։

Ամբողջ սննդամթերքը տեղ հասնելուց հետո ենթարկվում է պարտադիր լաբորատոր փորձաքննության, և միայն մասնագիտական դրական եզրակացություն ստանալուց հետո է սննդամթերքն առաքվում պահեստ։

Վերջում, այնուամենայնիվ, հիշենք ժողովրդի խոսքը`զինվորի հացը չի ուտվի։

Լրահոս
0