00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թմրամոլները մեր մոլորյալ զավակներն են

© CZMамфетамин, наркотик
амфетамин, наркотик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի 26-ը Թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրն է։ Մոսկվայում անցկացված քննարկման ժամանակ փորձագետները խոսել են հոգեմետ նյութերի չարաշահման խնդրի մասին և տարբեր կարծիքներ են հայտնել պայքարի միջոցների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Միջգերատեսչական փոխգործակցության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովի խոսքով` նույնիսկ տարբեր պետությունների համատեղ ջանքերի շնորհիվ այդպես էլ հնարավոր չեղավ վերջ դնել թմրանյութերի ապօրինի շրջանառությանը։ Այդ խնդրին արդյունավետ լուծում տալու համար անհրաժեշտ է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջամտությունը։

Սակայն, ինչպես նշել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Նոսովը, այսօր կազմակերպությունները հաճախ «պարզապես փոխում են պիտակները»։ Գործնականում թմրանյութերի պայքարող հասարակական տարատեսակ շարժումները երեկվա քաղաքական և կրոնական միություններն են, որոնց գործունեության արդյունքը չի երևում։

Նշվել է, որ թմրանյութերի դեմ պայքարելն անիրական է, եթե հասարակությունը չմիջամտի։

«Ամեն շքամուտքի դիմաց ոստիկան կանգնեցնել հնարավոր չէ։ Պետք է միջոցներ ձեռնարկել տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Մեր խնդիրը չարիքի դեմն առնելն է, ոչ թե հետևանքները վերացնելը», — կարծում է պատգամավորը։

Նոսովն առաջարկել է քրեական պատասխանատվություն կիրառել սոցցանցերի այն օգտատերերի նկատմամբ, որոնք չեն հետևում իրենց էջերի վտանգավոր բովանդակությանը։ Նա առաջարկել է համագործակցել ցանցահենների հետ, որոնք կարող են համացանցում բացահայտել թմրանյութի վաճառքով զբաղվող մարդկանց։

Наркотик - Sputnik Արմենիա
Հայաստանում թմրամոլների թիվն ավելացել է

«Պետք է վերանայել երրորդ անգամ հանցագործություն գործած անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության մասին օրինագիծը և օտարերկրացի նարկոբարոնների նկատմամբ մահապատիժ կիրառելու վերաբերյալ օրենք ընդունել։ Պետք է պարտադիր դարձնել արյան անալիզը (թմրանյութերի օգտագործումը պարզելու համար), քանի որ 2005 թվականին մանկական մահացությունն աճել է 45 անգամ», — ասել է պատգամավորը։

Մոսկվայի ֆինանսաիրավաբանական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Զաբելինն էլ պատմել է, թե իրենց բուհում ինչպես են իրականացվում թմրանյութերի կախվածության դեմ իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքները։ Նրա խոսքով` բուհում տարեկան առնվազն երկու անգամ ստուգումներ են կատարվում։

«Բուհ ընդունվելիս մենք պայմանագիր ենք կնքում ուսանողների և նրանց ծնողների հետ, որտեղ առանձին կետով նշվում է, որ մենք իրավունք ունենք ուսանողներին ուղարկել թմրանյութերի օգտագործման զննություն անցնելու։ Եթե մենք թմրանյութ օգտագործող երեխաների ենք հայտնաբերում, ապա համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում։ Ուսանողները հասկանում են, որ չեն կարող նախապատրաստվել հանկարծակի ստուգմանը։ Կարծում եմ, որ նման պրակտիկա կարելի է կիրառել բոլոր ուսումնական հաստատություններում։ Ընդ որում` ստուգել ոչ միայն դեռահասներին, այլև` բոլոր աշխատակիցներին», — նշել է ռեկտորը։

Զաբելինի ասածների հետ համամիտ էր նաև Սոցիալական և դատական հոգեբուժության պետական գիտական կենտրոնի տնօրեն Զուրաբ Կեկելիձեն։ «Դպրոցը պետք է երեխային ցանկացած պահի ստուգելու իրավունք ունենա։ Արգելված նյութեր օգտագործող դպրոցականը վտանգում է ոչ միայն իր, այլև իր համադասարանցիների առողջությունը»։

Խնդրի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև քահանայապետ Մեֆոդին. «Կոնցեպտուալ փաստաթուղթ կա այն մասին, թե ինչպես է եկեղեցին վերաբերվում թմրամոլությանն ու ինչպես է հասկանում վերականգնողական շրջան ասվածը։ Վերականգնողական աշխատանքներ կատարելու եկեղեցական մեթոդաբանություն գոյություն ունի։ Մենք ծրագիր ենք ստեղծել տարբեր տարիքային խմբերին առաջնային պրոֆիլակտիկա ցուցաբերելու համար, դասագրքեր ենք հրատարակել»։

«Պետք է հրաժարվել թմրամոլության վերաբերյալ առասպելներից, որոնք ի հայտ են եկել Արևմուտքում 70-ականներին։ Թմրամոլները հրեշներ և դեգեներատներ չեն, նրանք մեր մոլորյալ զավակներն են։ Նրանք պարզապես դժբախտ են։ Երբ ընտանիքում նման դժբախտություն է լինում, ընտանիքի անդամներն օգնություն խնդրելու փոխարեն փորձում են թաքցնել իրողությունը, ինչը շատ սխալ է։ Մեր համակարգում թմրամոլությունն ու ոգելից խմիչքների չարաշահումը ռեպրեսիվ բնույթ է կրում։ Պետք է ավելի զգույշ և զգոն լինել։ Եկեղեցու գործը օգնելն ու դաստիարակելն է», — ասել է քահանայապետը։

1987 թ-ից ի վեր հունիսի 26-ը նշվում է որպես Թմրամիջոցների չարաշահման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Այս նախաձեռնության հեղինակը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն է:

Լրահոս
0