00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապը սեփական ինքնաթիռ չունի

© TIZIANA FABI / AFPПапа Римский Франциск I
Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հռոմի Պապը սեփական ինքնաթիռ չունի: Ինքն է տանում իր ուղեբեռն ու երբեմն նաև խուլիգանական հարձակման ենթարկվում

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Մինչև 20-րդ դարի կեսերը Հռոմի պապերը ճանապարհորդում էին նավերով: Ինքնաթիռ բարձրացած առաջին Հռոմի պապը Պողոս VI-ն էր, ով 1964 թ-ին ինքնաթիռով ուղևորվեց Ավետյաց երկիր:

Տարիներ անց Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը յուրօրինակ ռեկորդ սահմանեց` 104 միջազգային ուղևորություն կատարելով:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանակին մի առիթով ասել էր, թե չի սիրում ճամփորդել, բայց այժմ արդեն ոչ միայն հարմարվել է ճանապարհորդություներին, այլև, ըստ որոշ լուրերի, ինքնուրույն է ինքնաթիռ հասցնում իր ուղեբեռը:

Папа римский Франциск фотографируется с мальчиком в Ватикане - Sputnik Արմենիա
Պապական ստացված ու չստացված այցերը Հայաստան

Հատկանշական է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը սեփական ինքնաթիռ չունի: Պապի ուղևորությունների համար Վատիկանը վարձակալում է տեղական ավիաընկերությունների, մասնավորապես` Alitalia-ի օդանավերը:

Իսկ Վատիկան Պապը վերադառնում է, որպես կանոն, իր այցելած երկրի ազգային փոխադրողին պատկանող ինքնաթիռով: Բայց որպեսզի պարզ լինի, թե ինչ կարևոր առաքելություն է իրականացնում տվյալ ինքնաթիռը, դրա վրա տեղադրվում են Վատիկանի դրոշն ու զինանշանը:

Բացի Հռոմի պապից` այդ ինքնաթիռով են երթևեկում նաև նրա միջազգային այցերը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց համար հենց ինքնաթիռում կազմակերպվում է 20-60-րոպեանոց մամուլի ասուլիս, որից հետո լրագրողները, երբեմն հենց ինքնաթիռից ուղիղ եթեր են մտնում` ռադիոյով ու հեռուստատեսությամբ ներկայացնելով Պապի այցի կարևոր առանձնահատկությունները:

Ավելի կարճ թռիչքների համար Հռոմի պապը հաճախ օգտվում է Իտալական ՌՕՈՒ-ին պատկանող «SikorskySH-3 SeaKing» ուղղաթիռից:

Հռոմի պապի օդային ճամփորդությունների ընթացքում միակ միջադեպը գրանցվել է ս.թ. փետրվարի 12-ին` Հռոմի Պապի` Հավանայից Մեխիկո թռիչքի ժամանակ: Alitalia ավիաընկերությանը պատկանող, Հռոմի Պապին տեղափոխող ինքնաթիռի օդաչուներին ինչ-որ խուլիգաններ փորձել էին «կուրացնել» երկրից արձակված լազերային ճառագայթով: Միջադեպը տեղի էր ունեցել օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի պահին, և, բարեբախտաբար, որևէ լուրջ հետևանք չէր ունեցել:

Լրահոս
0