ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք հատվածներում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես, հետևյալ օրերին փակ կլինեն հետևյալ հատվածները.
• Հունիսի 24-ին`
ժամը 17.00-18.00 — Փարաքար համայնք — Թաիրով համայնք — Ծովակալ Իսակովի պողոտա — «Հաղթանակ» կամուրջ — Մ.Մաշտոցի պողոտա — Ֆրանսիայի հրապարակ — Մ.Բաղրամյան պողոտա — ՀՀ նախագահի նստավայր։
ժամը 18.00-23.00 — Հանրապետության հրապարակի մուտքերը.
— Ամիրյան փողոցից՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
— Տիգրան Մեծի պողոտայից՝ Մելիք Ադամյան փողոց — Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկից,
— Նալբանդյան փողոցից՝ Մելիք Ադամյան փողոց — Նալբանդյան փողոց խաչմերուկից,
— Աբովյան փողոցից՝ Բուզանդի — Աբովյան փողոցների խաչմերուկից,
— Վ.Սարգսյան փողոցից՝ Շահումյան հրապարակից։
Ժամը 19.00-20.00 — ՀՀ նախագահի նստավայր — Մ. Բաղրամյան պողոտա — Ֆրանսիայի հրապարակ — Մ. Մաշտոցի պողոտա — «Հաղթանակ» կամուրջ — Ծովակալ Իսակովի պողոտա — Թաիրով համայնք — Փարաքար համայնք։
• Հունիսի 25-ին`
ժամը 08.00-09.00 — Փարաքար համայնք — Թաիրով համայնք — Ծովակալ Իսակովի պողոտա — «Հաղթանակ» կամուրջ — Աթենքի փողոց — Բրազիլիայի հրապարակ — Ծիծեռնակաբերդի խճուղի — «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր։
Ժամը 09.20-10.00 — «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր — Ծիծեռնակաբերդի խճուղի — Բրազիլիայի հրապարակ — Աթենքի փողոց — «Հաղթանակ» կամուրջ — Ծովակալ Իսակովի պողոտա — Թաիրով համայնք — գեներալ Ի.Գասպարյանի փողոց — «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
Ժամը 18.00-19.00 — «Զվարթնոց» միջազգային օդանավակայան — գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք — Ծովակալ Իսակովի պողոտա — «Հաղթանակ» կամուրջ — Մ.Մաշտոցի պողոտա — Ֆրանսիայի հրապարակ — Սայաթ Նովայի պողոտա — Նալբանդյան փողոց — Հանրապետության հրապարակ։
Ժամը 19.30-20.00 — Հանրապետության հրապարակ — Վ.Սարգսյան փողոց — Շահումյան հրապարակ — Բեյրութի փողոց — Արգիշտիի փողոց — «Հաղթանակ» կամուրջ — Ծովակալ Իսակովի պողոտա — Թաիրով համայնք — Փարաքար համայնք։
Ժամը 09.00-21.00 — Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։
• Հունիսի 26-ին`
ժամը 16.00-17.00 — Փարաքար համայնք — Թաիրով համայնք — Ծովակալ Իսակովի պողոտա — Արգիշտիի փողոց — Գր.Լուսավորչի փողոց — Արշակունյաց պողոտա — Աշխատանքի հրապարակ — Արշակունյաց պողոտա — Նորագավիթ — Արտաշատի խճուղի։
Ժամը 17.15-18.30 — Նորագավիթ — Արշակունյաց պողոտա — Աշխատանքի հրապարակ — Արշակունյաց պողոտա — Գր.Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — «Հաղթանակ» կամուրջ — Ծովակալ Իսակովի պողոտա — Թաիրով համայնք — գեներալ Ի.Գասպարյանի փողոց — «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
Երևանի քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։