00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. ՌԴ-ի հետ միավորված ՀՕՊ–ը բացառապես Հայաստանի շահերից է

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ Շարմազանովի` քանի որ պետությունների միջև չկա ցամաքային սահման, Հայաստանի սահմանների ներքո կգործի առանձին ՀՕՊ համակարգ, որի ղեկավարումն ուղիղ կիրականացվի ՀՀ ԶՈւ պաշտոնյան

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հայաստանն իր օդային տարածքի կամ ինքնիշխանության մի մասը չի զիջում Ռուսաստանին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված Հակաօդային պաշտպանության մասին համաձայնագրին, որը վավերացվեց ԱԺ-ի կողմից։

Նրա խոսքով` համաձայնագիրը քննադատողների մեծ մասը ծանոթ չէ փաստաթղթի տեքստին, այդ պատճառով նրանք անում են գնահատականներ, որոնք իրականության հետ կապ չունեն: Նրա կարծիքով` գրագետ մարդը, որը կկարդար տեքստը, մտավախություն չէր ունենա, թե Հայաստանը, ԶՈւ-ն, «մեր ինքնիշխանության մի մասը տալիս ենք այլ երկրի», թեկուզ դաշնակից երկրի կառավարման:

«Համաձայնագիրը կոչվում է՝ Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ։ Միավորված, ոչ թե միասնական: Բելառուսն ու Ղազախստանը, օրինակ, կնքել են միասնական համակարգի համաձայնագիր, իսկ Հայաստանը՝ միավորված: Միավորված նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը: Պատահական չէ, որ մենք գնացել ենք այն ճանապարհով, որ մեր ԶՈւ կառավարումը բացառապես իրականացվի ՀՀ ԶՈւ-ի կողմից: Բոլոր կարծիքները, թե համաձայնագրով հակաօդային պաշտպանության կառավարումն անցում է Ռուսաստանին կամ համատեղ է իրականացվում, իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Շարմազանովը:

Комплекс С-300ПМ - Sputnik Արմենիա
Պատգամավոր. հայկական ՀՕՊ–ը չի կորցնի ինքնուրույնությունը

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ համաձայնագրի համաձայն, քանի որ պետությունների միջև չկա ցամաքային սահման, Հայաստանի սահմանների ներքո կգործի առանձին ՀՕՊ համակարգ, որի ղեկավարումն ուղիղ կիրականացվի ՀՀ ԶՈւ պաշտոնյան, որն էլ իր հերթին բացառապես հաշվետու կլինի ՀՀ գերագույն հրամանատարին:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Արցախին էլ է ՀՕՊ համաձայնագիրն առնչվում, Շարմազանովն ասաց, թե փաստաթղթում չկա որևէ «տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան», որը կապված է Արցախի հետ:

«ՀՀ և Արցախի ԶՈւ համակարգերում որևէ սահմանափակում չկա, և այս համաձայնագիրը դրա հետ որևէ կապ չունի»,- վստահեցրեց նա:

Շարմազանովը հայտնեց, որ համաձայնագրով Հայաստանը հնարավորություն կստանա օգտվել դաշնակից պետության հակաօդային համակարգի լայն հնարավորություններից:

«Մենք կարող ենք սա օգտագործել խաղաղ ժամանակաշրջանում մեր նպատակների համար: Խնդիրը միայն պատերազմական գործողությունների մասին է, որտեղ կլինի միավորված կառավարում: Խաղաղ պայմաններում կառավարումն ամբողջությամբ իրականացնում են ազգային ստորաբաժանումները»,- հավելեց խորհրդարանի փոխնախագահը:

Դիտարկմանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ ՀՕՊ համակարգն առաջին քայլն է, դրանից հետո լինելու է ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր հակաօդային պաշտպանություն, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց.

«Մենք որևէ մեկին լավություն չենք անում, որ մտել ենք ՀԱՊԿ։ Մենք ամրապնդում ենք մեր անվտանգությունը, որը պետք է զարգացնել, շարունակել՝ հաշվի առնելով ՀՀ արտաքին սպառնալիքները»:

Հարցին՝ պատերազմի ժամանակ, եթե Ադրբեջանը սանձազերծի հարձակում, հակաօդային հարձակում, Ռուսաստա՞նն է որոշելու պատասխանել, թե՞ Հայաստանը, Շարմազանովը պատասխանեց.

«ՌԴ-ի հետ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի առկայությունը բացառապես պետության շահերից է: Մենք միայն պետք է շնորհակալություն հայտնենք… էս ի՞նչ ենք խոսում ժողովուրդ, էս ի՞նչ հիստերիա է: Սա միավորված համակարգ է, ենթակայությունը ՀՀ գերագույն հրամանատարինն է»:

Նա համոզված է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է զարգանան:

Լրահոս
0