00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ դեղարտադրողները զարգացման նոր խթան ունեն

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցАптека
Аптека - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանից Ղազախստան դեղերի գրանցումը չեղյալ հայտարարելը դրական խթան կդառնա հայ դեղագործական արտադրության զարգացման և հայկական ապրանքանիշի ձևավորման համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Այն նորությունը, որ շուտով հայկական դեղերն առանց գրանցման կառաքվեն ԵՏՄ անդամ երկրների միասնական շուկա, մասնավորապես, Ղազախստան, կարող է դրական դինամիկա դառնալ շատ հայրենական արտադրողների համար։

Օրերս Ղազախստանի խորհրդարանի սենատում քննարկվել է «2014թ.-ի դեկտեմբերի 23-ի ԵՏՄ շրջանակում դեղամիջոցների միասնական սկզբունքների և գործելակերպի մասին համաձայնգերին Հայաստանի միանալու մասին արձանագրության վավերացման մասին» օրենքի նախագիծը։ Դրանով նախատեսվում է, որ Հայաստանից դեղամիջոցները կարող են մուտք գործել Ղազախստանի շուկա առանց նախնական գրանցման։

Лекарственные препараты - Sputnik Արմենիա
Հայաստանի դեղերն անարգել կմտնեն Ղազախստանի շուկա

ԵՏՄ կարգի համաձայն` դեղերը գրանցելով ԵՏՄ անդամ երկրներից մեկում` անհրաժեշտություն չկա դրանք գրանցել այլ երկրներում։
Հայաստանի դեղարտադրողների և ներկրողների միության տնօրեն Սամվել Զաքարյանի խոսքով` Հայաստանին նախկինում ևս ոչինչ չի խանգարել դեղերն արտահանել Ղազախստան, սակայն այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը թույլ կտա կրճատել հայկական դեղերի արտահանման ծախսերը։ Նախկինում առաքողները պետք է վճարեին դեղերի գրանցման համար։

«Եթե մենք մուտք ունենանք նոր շուկաներ, ապա կարող ենք երկու կամ երեք անգամ ավել դեղեր արտադրել, համապատասխանաբար, ավելի շատ արտահանել։ Տվյալ պահին Հայաստանի դեղերի արտահանումը մի շարք երկրներ, մասնավորապես, Վրաստան, Ռուսաստան, Ուզբեկստան, կազմում է ավելի քան 50 տոկոս»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Զաքարյանը։

Նա նաև նշեց, որ դա դրական ազդակ կդառնա հայ արտադրողի համար։ Նոր շուկաները միանշանակ արտադրության աճ է, ազգային ապրանքանիշի կայացում և ամրապնդում։

«Շուկա ազատ մուտք ունենալը դրական կազդի ոլորտի վրա, ինչպես նաև երկրի տնտեսության վրա»,- եզրափակեց Զաքարյանը։

Հայաստանում գոյություն ունի 1500 դեղատուն, դրանցից մի քանիսը խոշոր են, իսկ մնացածը տեղային են, ինչպես նաև ութ դեղարտադրող, որոնցից վեցն արտադրում է կարևոր և հատուկ նշանակության դեղեր։ Արտադրողներից երեքն ունեն հավաստագրեր, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին, ինչը լավ ցուցանիշ է ԱՊՀ և ԵՏՄ երկրների շարքում։

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյան - Sputnik Արմենիա
ՀՀ ԱՆ. պետությունը կզբաղվի դեղերի գնագոյացման կարգավորմամբ

Դրական դինամիկան և արտադրության աճը թույլ կտան նաև լավացնել բնակչությանը հայրենական դեղերով ապահովելու ցուցանիշը։ Դեղերի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած երկրի համար, հատկապես դա կարևոր է այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։

Վերջին տարիներին Հայաստանում օրենսդրությունը կարևոր քայլեր է արել եվրոպական չափանիշներին մոտենալու ուղղությամբ. դա տեղի դեղարտադրողների կողմից GMP հավաստագիր ստանալն է և Հայաստանի առողջապահության նախարարությունում տեսչության ստեղծումը։ Դա նախադրյալներ կստեղծի, որպեսզի Հայաստանն առաջատարի դիրքեր զբաղեցնի տարածաշրջանում։

Լրահոս
0