00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ մանկատունը դառնում է կենսագրության տող

© Sputnik / Asatur YesayantsУроки по лепке глины в детдоме Харберда
Уроки по лепке глины в детдоме Харберда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանկատունը կարող է հետք թողնել մարդու հետագա կյանքի ու ճակատագրի վրա միայն այն դեպքում, եթե պետությունն ու հասարակությունը չկարողանան կատարել իրենց ճիշտ առաքելությունն ու պարտականությունը մանկատանը հայտնված երեխայի նկատմամբ: Նման կարծիք է հայտնել Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Այս տարի հայաստանյան մանկատներն ընդամենը 6 շրջանավարտ ունեն, այն դեպքում, որ, օրինակ, 2006թ.-ին այդ թիվը 45-ի է հասել:

«Մանկատներում երեխաների թիվը նվազել է մանկատուն ընդունելու կարգի հստակեցման շնորհիվ»,- Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մեկնաբանեց «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանը` հավելելով, որ երեխաներից հրաժարվելու պատճառը բացառապես սոցիալական չէ:

Մանկատունն ավարտելուց հետո շրջանավարտը սոցիալական մի շարք խնդիրների է բախվում` բնակարան, աշխատանք, հասարակության հետ հարաբերություններ:

Здание - Sputnik Արմենիա
Մանկատան շրջանավարտների խնդիրներին նոր մոտեցում կցուցաբերվի

Աննա Մնացականյանը նշեց, որ բնակարանի համար շրջանավարտը պետք է դիմի սոցիալական ծառայություն, որտեղ կուսումնասիրվի նրա սոցիալական վիճակը, բնակության վայրի խնդիրը և կկայացվի համապատասխան որոշում: Չափորոշիչները հստակեցվել են նաև այս հարցում, և, ըստ մեր զրուցակցի, որոշվել է՝ եթե անգամ մի քանի բնակարան է տրամադրվում, ապա բաշխումը պետք է համաչափ լինի:

««Մանկատուն» հասկացությունն ընդհանրապես չափորոշիչներից հանվեց, և մնաց միայն «առանց ծնողական խնամքի մնացած երեխա» կատեգորիան, որը փաստ է, իսկ մանկատունը շատ հարաբերական է, որովհետև ժամանակավոր հանձնելու փաստը խնդիր է մանկատան երեխաների համար` հետագայում իրենց կարգավիճակը հստակեցնելու հարցում: Փոխարենը ներառվել են «միայնակ թոշակառուներ», «սատարող ընտանիք» հասկացությունները, որպեսզի առողջ մոդելը լինի, և մանկատան շրջանավարտը նայի ու որպես կարծրատիպ ունենա նաև առողջ մոդելը, քանի որ իրենք մանկուց արդեն ունեն նեգատիվ օրինակը` կենցաղային, և լավ կլինի, որ առողջ օրինակ ունենան աչքի առաջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց Աննա Մնացականյանը:

Անդրադառնալով Մարալիկում մանկատան շրջանավարտներին բնակարաններ հատկացնելու որոշման շուրջ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքին՝ ծրագրի ղեկավարը նշեց՝ ըստ ծրագրի նախատեսվում էր, որ Մարալիկում պետք է տեքստիլ արդյունաբերական գործարան գործեր, և մանկատան շրջանավարտները կկարողանային լուծել նաև զբաղվածության հարցը: Գործարանը թեև չաշխատեց, բայց մեր զրուցակցի խոսքով, Մարալիկում այսօր դատարկ բնակարան չկա, մանկատան շրջանավարտները հիմնավորվել են այդ բնակարաններում ու կարողացել են այնտեղ շարունակել իրենց կյանքը:

Աննա Մնացականյան և Ամալյա Պապյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. Մարալիկի աղմկահարույց շենքն ու մանկատան շրջանավարտները

Ինչ վերաբերում է հասարակության նախատրամադրվածությանը, թե մանկատան շրջանավարտները գենետիկորեն հակված են «հեշտ» կյանքի և կարող են, օրինակ, թրաֆիքինգի մեջ ներգրավվել, ծրագրի ղեկավարը նշեց, որ մանկատան աղջիկները, հակառակ տարածված կարծիքի, շատ արժանապատիվ ու նախանձախնդիր են սեփական պատվի հարցում: Իսկ ինչ վերաբերում է առանձին հնչողություն ստացած դեպքերին, մանկատան երեխաները մյուսների նման կարող են հայտնվել կյանքի դժվարին իրավիճակներում, պարզապես նրանց նկատմամբ հասարակական հետաքրքրությունն ավելի մեծ է, և այդ դեպքերն առավել մեծ հնչողություն են ստանում:

«Եթե երեխան հայտնվում է ընտանիքում, մանկատունը դառնում է կենսագրության տող և ոչ մի հետևանք չի թողնում»,- ասաց Աննա Մնացականյանը` կարևորելով հատկապես սատարող ընտանիքի մոդելը` միաժամանակ նշելով, որ երեխային կյանքին պետք է նախապատրաստել մանկուց, նրան պետք է տալ որոշակի առաջադրանք և սին խոստումներ չտալ ապագայի մասին:

«Ճանապարհը պետք է գրագետ ներկայացնես նրանց, և վստահ եմ, որ կկարողանան իրենց կյանքը կառուցել՝ և՛ կսեփականաշնորհեն իրենց բնակարանը, և՛ կբարելավեն այն: Հիմա եթե այցելենք, կտեսնեք, որ շատերը իրենց հասանելիք 30-40 քմ-անոց բնակարաններն ուղղակի դրախտ են դարձրել»,- ասացէ նա:

Уроки по лепке глины в детдоме Харберда - Sputnik Արմենիա
Կավից սիրտն էլ գիտի սիրել

«Մեր տունը» օրիորդաց տան հիմնադիր-նախագահ Տիգրանուհի Կարապետյանը, սակայն, այլ կարծիքի է, նա կարծում է, որ մանկատան շրջանավարտն ամբողջ կյանքում չի կարողանում ձերբազատվել հոգեբանական բարդույթից: «40 տարեկան կին է, 2 երեխա ունի, բայց ասում է` ես մանկատան երեխա եմ»,- ասում է Տիգրանուհի Կարապետյանը:

Աննա Մնացականյանը ևս չի ժխտում, որ նման դեպքեր լինում են, բայց կարծում է, որ դա տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ մեր հասարակությունը կամ մշակույթը այդ երեխայի մեջ չի ձևավորել պարկեշտ ծնող, և այդ երեխան հավերժ դժգոհ է մնում այդ հասարակությունից:

Լրահոս
0