00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից Վրաստան արտահանումը գերազանցում է ներկրումը

© Sputnik / Asatur YesayantsЗаместитель министра экономики Гарегин Мелконян
Заместитель министра экономики Гарегин Мелконян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները նոր մակարդակ են թևակոխել: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) շրջանակում հայ-վրացական սահմանին 1,5 միլիոն դոլար արժողությամբ սքաներ է տեղադրվել բեռնատար մեքենաները ստուգելու համար

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է, թե ինչպես է գործում ազատ առևտրի գոտին և խոսել է հայ-վրացական հարաբերությունների մասին: Զրուցել է Լաուրա Սարգսյանը:

-Ի՞նչ է նախատեսում «բարեկամության կամուրջ» երկկողմ նախագիծը:

— Վրաստանը հայ-վրացական սահմանին առաջին վերանորոգման աշխատանքները սկսել է մի քանի տարի առաջ, արդյունքում բարեկարգվել է հսկիչ անցակետը: Բագրատաշեն-Սադախլո մաքսակետում կատարելագործված համակարգ է տեղադրվել:

Государственные флаги на контрольно-пропускном пункте Ак-Жол на границе Киргизии и Казахстана. - Sputnik Արմենիա
ԵՏՄ անդամակցությունը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա

Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությանը զուգահեռ մեր առջև ծառացել է գործունեությունը և ծառայությունները կատարելագործելու, թողունակությունն արագացնելու խնդիրը: Բոլոր այդ նրբությունները նպաստում են բիզնեսի զարգացմանը և կրճատում են սպասարկման ժամանակը: Չէ՞ որ ինչպես զբոսաշրջիկները, այնպես էլ գործարարները պետք է նվազագույն ժամանակ ծախսեն սահմանին:

Մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք հայկական սահմանին տեսնել զգալիորեն փոխված, արդիականացված հսկիչ անցակետ՝ լավագույն պայմաններով: Տվյալ պահին միջազգային գործընկերների, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ և մի շարք ֆինանսական կառույցների աջակցությամբ հայկական կողմում տարվում են հյուսիսային մաքսակետերն արդիականացնելու ուղղությամբ:

- Հայաստանի և Վրաստանի առևտրատնտեսական հարաբերությունները ո՞ր փուլում են և զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ ունեն:

— Վրաստան հետ գործում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Տվյալ համաձայնությունը տարածվում է այն ապրանքի և մթերքի վրա, որոնք արտադրվել են մեր երկրներում, և դրանց արտահանումն ու ներկրումն իրականացվում է զրոյական մաքսատուրքով: Ազատ առևտրի գոտին չի վերաբերում այլ պետությունների ապրանքներին, որոնք Հայաստան են ներկրվում վրացական տարածքով:

Аптека - Sputnik Արմենիա
Վրացական դեղատների ցանցը Հայաստանում կարող է լուծել մաքսանենգության խնդիրը

Վրաստանը մեզ համար առաջին հերթին բարեկամ երկիր է, գերակա առևտրատնտեսական գործընկեր: Վրաստանի հետ ազատ առևտրի գոտին թույլ կտա պահպանել ազատական երկկողմ առևտրային հարաբերությունները:

Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն, գաղտնիք չէ, որ մենք բարդ հարաբերություններ ունենք որոշ հարևանների հետ և ելք չունենք դեպի ծով: Այստեղ Վրաստանը հանդես է գալիս որպես հյուսիսի և հյուսիս-արևմուտքի հետ մեզ կապող երկիր:

- Երկկողմ ապրանքաշրջանառությունն ի՞նչ ծավալների է հասնում:

Այս առումով դրական դիմանիկա է նկատվում: 2014թ.-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 156,3 մլն դոլար, 2015թ.-ին՝ 182,9 մլն դոլար: 2015թ.-ին ապրանքաշրջանառության աճը 2014թ.-ի համեմատ կազմել է 17 տոկոս:

Միաժամանակ, Հայաստանից Վրաստան արտահանման ցուցանիշները զգալիորեն բարձր են եղել, քան Վրաստանից Հայաստան: 2015թ.-ին մենք Վրաստան ենք արտահանել 116 մլն դոլարի ապրանք, ինչը 37 տոկոսով շատ է, քան 2014թ.-ին, երբ այդ ցուցանիշը կազմել է 84 մլն:
Աճի այդ դինամիկայում զգալի ավանդ ունեն ազատ առևտրի գոտին, բարեկամական միջպետական հարաբերությունները, ինչպես նաև հաղորդակցական կապերի հաստատումը:

Երբ մենք խոսում ենք ապրանքների ներկրման մասին, ապա պետք է հաշվի առնել երկու հասկացություն՝ զուտ վրացական մթերքներ և տարանցիկ ճանապարհով Վրաստանից առաքվող ապրանք: Վրացական ապրանքների ներկրումը Հայաստան ավելի ցածր մակարդակում է, քան հայկական ապրանքների արտահանումը Վրաստան: Այստեղ մեր սալդոն միանշանակ դրական է:

Драм - Sputnik Արմենիա
Գումարները Հայաստանից հոսում են դուրս

2016թ.-ի հունվար-ապրիլին մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 42 տոկոս: Եթե 2015թ.-ի հունվար-ապրիլին ապրանքաշրջանառությունը կազմել է 53 մլն դոլար, ապա 2016թ.-ի նույն շրջանում՝ 85,5 մլն դոլար: Հայաստանից արտահանումը 2016թ.-ի առաջին չորս ամիսների ընթացքում նույնպես աճել է և կազմել 45,5 մլն դոլար:

- ԵՏՄ անդամ Հայաստանին ի՞նչ կտա Եվրամիության և Վրաստանի ասոցացման համաձայնագրի լիարժեք գործարկումը:

— Հայաստանն անդամագրվելով ԵՏՄ-ին՝ բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում սահմանափակել տնտեսական կապերը այլ երկրների հետ: Մենք շարունակում ենք համագործակցել մեր գործընկերների հետ, Հայաստանի ու ԵՄ-ի և այլ արևմտյան երկրների միջև բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:

Մենք զրոյական մաքսատուրքով և առանց մաքսային ձևակերպումներ իրականացնելու պահանջի ազատ ելք ունենք ԵՏՄ ընդհանուր շուկա: Իսկ ԵՄ-ի հետ գործում է GSP+ համակարգը, որի համաձայն Հայաստանում արտադրված 6400 անուն ապրանք կարող է արտահանվել եվրոպական շուկա կրկին զրոյական մաքսատուրքով:

ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի գործարկումը և ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը որոշակիորեն մեր երկրներին դնում է տարբեր տարածաշրջանային ձևաչափերի ինտեգրման իրողությունների մեջ։ Այս հանգամանքը որոշակի նորություն լինելով, կարծում եմ, ի թիվս այլ գործոնների` ստեղծում է նաև նոր հնարավորություններ առևտրի և զանազան տնտեսական ծրագրերի համար, որոնցից մեր երկու երկրների գործարարները պետք է օգտվեն։

Լրահոս
0