00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացական դեղատների ցանցը Հայաստանում կարող է լուծել մաքսանենգության խնդիրը

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցАптека
Аптека - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական շուկայում վրացական ցանցի հայտնվելը կարող է օգնել մաքսանենգային դեղերի խնդրի լուծմանը, կարծում է Սամվել Զաքարյանը

Վրաստանում հայտնի դեղատների ցանցը համագործակցության կամ սեփական ցանցը Հայաստանում բացելու բանակցություններ է վարում հայ գործընկերների հետ: Այս մասին հայտնում է վրացական «Էքսպրեսսնյուս» գործակալությունը: Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե որքանով է իրական նման հեռանկարը, և ինչ հետևանքեր կարող է ունենալ գործող դեղատների համար: Զրույցը վարեց Լաուրա Սարգսյանը:

© Photo : provided by Samvel ZakaryanՀայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյան
Исполнительный директор союза производителей и импортеров лекарств Армении Самвел Закарян - Sputnik Արմենիա
Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյան

- Որքանո՞վ է իրական Հայաստանում վրացական դեղատների խոշոր ցանցի ներկայացուցչություն կամ մասնաճյուղ բացելու հնարավորությունը։

— Հայաստանում գործում է 1500 դեղատուն, որոնցից մի քանիսն են խոշոր։ Այն փաստը, որ վրացական խոշոր դեղատներից մեկը հետաքրքրված է հայկական շուկայով, զարմանալի չէ, հատկապես Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո։ Այդ երկրի ներկայությունը կուժեղացնի դեղերի արտադրությունը, նորամուծություն կմտցնի և առողջ մրցակցություն կստեղծի։ Վրացական ընկերությունը նույնպես կարող է դեղորայքի նոր տեսակներ ներմուծել մեր համակարգ։ Եվ այն փաստը, որ Վրաստանում դեղորայքի գինն ավելի ցածր է, նույնպես կարող է ազդել Հայաստանում գործող դեղատների գնային քաղաքականության վրա։

Վրացական դեղատներն աշխատում են` հաշվի առնելով միջազգային չափանիշները։ Ժամանակին վրացի փորձագետներն օգնել են հայ արտադրողին անցում կատարել եվրոպական GMP չափանիշի GMP (GMP Good Manufacturing Practice չափանիշը նորմերի, կանոնների և ցուցումների համակարգ է արտադրության վերաբերյալ` խմբ.)։

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի դեղորայքի հայկական շուկան։

— Վերջին տարիներին Հայաստանի օրենսդրությունը կարևոր քայլեր է կատարել է եվրոպական չափանիշներին մոտենալու ուղղությամբ. դա տեղի արտադրողների համար GMP հավաստագիր ստանալն է և Հայաստանի առողջապահության նախարարությունում տեսչության ստեղծումը։ Հայաստանի ութ դեղ արտադրողներից երեքն ունեն այդ հավաստագիրը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Դա մեզ առավելություն կտա լինել առաջինն ԱՊՀ և ԵՏՄ երկրների շարքում։

Վրաստանի համեմատ մենք առաջատար ենք. նրանք ընդամենը մեկ արտադրող ունեն, որը GMP հավաստագիր ունի։ Դեղերի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար, հատկապես` ռազմական դրության մեջ գտնվող երկրի համար։ Հայկական շուկայի 10-11 տոկոսն ապահովում են մեր արտադրողները։

Շուտով արտադրության և ներկրման հետ կապված բոլոր պահանջները կհամապատասխանեն դեղերի մասին նոր օրենքին, որն ուժի մեջ կմտնի ավելի ուշ։

- Իսկ մաքսանենգ դեղերի հետ կապված իրավիճա՞կը։

— Այն փաստը, որ Վրաստանում դեղերի գներն ավելի էժան են, քան Հայաստանում, նպաստում է Հայաստանում Վրաստանից բերված մաքսանենգային դեղորայքի աճին։ Տաքսիստները, շարքային քաղաքացիները դեղեր են բերում Վրաստանից և հանձնում այստեղի դեղատներին, որոնք հետո անօրինական վաճառում են այդ դեղերը։ Դա մեծ խնդիր է, քանի որ Հայաստանում վաճառվող դեղերը մինչև երկիր մտնելը համապատասխան փորձաքննություն են անցնում։ Դրանք հայտնվում են դեղատներում այն ժամանակ, երբ արտոնագիր են ստանում։

Դեղորայքի անօրինական ներմուծումը ոմանց օգնում է օրենքը խախտելով գումար վաստակել։ Մեր հետազոտությունների համաձայն` Հայաստան ներկրվող դեղերի 30-50 տոկոսը մաքսանենգային է։

-Ինչպե՞ս եք որոշել։

— 2015թ.-ի սկզբին, երբ Վրաստանում արգելեցին դեղ վաճառել առանց բժշկի դեղատոմսի, Հայաստանում դրան զուգահեռ դեղերի վաճառքն ավելացավ 2-3 անգամ։ Իսկ երբ Վրաստանում սահմանվեց, որ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց բժշկի դեղատոմսի դեղեր գնել, մեր երկրում վաճառքը նվազեց 2-3 անգամ։

Դեղերի մաքսանենգությանը պետք է վերջ դրվի. հաշվի առնելով մեր ռազմական դրությունը` մենք ինքներս ենք ստեղծում բիոահաբեկչության խնդիր։ Երբ մարդիկ դեղորայք են գնում և անօրինական ներկրում երկիր, հայտնի չէ, թե արդյո՞ք իրականում դեղը կազմված է նշված բաղադրիչներից, թե ոչ։ Սխալ տեղափոխության ժամանակ, առանց հաշվի առնելու կլիմայական և մի շարք այլ պայմաններ` դեղի կառուցվածքը կարող է տուժել։ Դեղերը նաև կեղծում են։ Փառք Աստծուն, դեռևս դեպք չի եղել, որ անօրինական ներկրված դեղերը կեղծ լինեն։

- Սահմանային հսկողությունը կարո՞ղ է խափանել անօրինական փոխադրումը։

— Սահմանի հսկողությունը պետական մակարդակում ուժեղ է, բայց անօրինական ներկրման պարագայում` թույլ։ Առավել ևս, որ օրենքով Հայաստանը թույլատրում է ներմուծել 5 տուփ դեղ անձնական օգտագործման համար։ Պատկերացրեք, որ կան մարդիկ, որոնք ամեն օր կամ շատ հաճախ մեկնում են Վրաստան։ Մի շրջան վրացիները նույնիսկ սահմանի մոտ դեղորայքով մեծ պահեստ էին կառուցել, որպեսզի ցանկացողները տեղում դեղ գնեին և վերադառնային։ Եթե վրացական ընկերությունը մտնի հայկական շուկա, հնարավոր է` այդ հարցը կկարգավորվի։

- Արդարացվա՞ծ են արդյոք այն լուրերը, որ որոշ հայտնի հայկական դեղատներում վաճառվում են կեղծ դեղեր։

— Ցանկացած դեղ Հայաստան ներկրվելուց առաջ փորձաքննության է ենթարկվում և միայն դրանից հետո արտոնագիր ստանում։ Մենք նույնպես լսում ենք, որ մի դեղը լավ է ազդում, մյուսը` վատ։ Իրականում շատ դժվար է կեղծ դեղեր ներմուծել Հայաստան և վաճառել, քանի որ փոքր երկիր է, և այդ միջադեպն իսկույն արձագանք կստանա։

Կրկնեմ` չնայած մաքսանենգության բարձր մակարդակին` ոչ մի անգամ չի եղել, որ դեղերը կեղծ լինեն։ Խնդիրն այն է, որ Վրաստանի համար նախատեսված դեղերը Հայաստան են ներմուծվում։ Իսկ յուրաքանչյուր երկրի համար դեղերն անհատապես են արտադրվում` հաշվի առնելով ազգային, տարածքային, կլիմայական առանձնահատկությունները։ Դեպք է եղել, երբ դեղը դրական է ազդել մարդկանց որոշակի խմբի վրա, իսկ ճապոնացիները դրանից մահացել են։

 

Լրահոս
0